Երեքշաբթի, Հունիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մայր Աթոռում տեղի ունեցավ Հովհաննես Չիլինգիրյանի անվան գրադարանի բացման և շքանշանի հանձնման արարողություն

23/10/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի 22-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի Կոմիտասյան դահլիճում բացվեց բարեհիշատակ Հովհաննես Չիլինգիրյանի անվան գրադարանը, որի հաստատման նախաձեռնությունը կյանքի կոչվեց մեծանուն հայորդու դուստերի՝ Շամիր Ավագյան Չիլինգիրյանի և Անի Սրմաքեշ Չիլինգիրյանի օժանդակությամբ և ազնիվ ջանքերով։

Գրադարանը պարունակում է Հովհաննես Չիլինգիրյանի հնատիպ գրքերի հավաքածուն։

Գրադարանի հանդիսավոր բացումը սկսվեց Տերունական աղոթքով։ Այս առիթով Վեհափառ Հայրապետը Տեր և Տիկին Հակոբ և Շամիր Ավագյաններին շնորհեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան։

Մեծարյալների կյանքին, ազգօգուտ ու հայրենանվեր գործունեությանն անդրադարձավ տիար Ռուբեն Միրզախանյանը, ապա «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո ներս բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակ ը և շքանշանները:

Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ընթերցեց Հայրապետական սրբատառ կոնդակը, որում ի մասնավորի ասվում է.

«Մեծարգո պարոն Հակոբ Ավագյան,

․․․Քրիստոսահաստատ Սուրբ Էջմիածնի հանդէպ սերը Ձեր հոգում՝ Դուք Ձեր սիրելի Տիկնոջ՝ Շամիրի հետ միասին կարևոր օժանդակություն բերեցիք Մայր Աթոռի հովանու ներքո «Ռուբեն Սևակ» թանգարանի հաստատմանը, որտեղ ներկայացված են Հայոց Ցեղասպանությանը զոհ դարձած մեծանուն հայորդու արխիվային նյութերն ու անձնական իրերը, ինչպես նաև բարեհիշատակ Հովհաննես Չիլինգիրյանի գեղանկարչական մեծարժեք հավաքածուն: Թանգարանը նոր հնարավորություն է ընձեռել Սուրբ Էջմիածնի այցելուներին ու ուխտավորներին՝ ծանոթանալու մեր ժողովրդի շնորհաշատ զավակների բարձրարվեստ ստեղծագործություններին ու հայ մշակույթի գանձերին:

Դուք գովարժան ներդրում ունեք Մայր Աթոռում Հովհաննես Չիլինգիրյանի անվան գրադարանի հիմնադրման գործում, որը ազնիվ փափագն ու ցանկությունն էր եկեղեցասեր հայորդու: Հայրենիք փոխադրված և Գևորգյան հոգևոր Ճեմարանի Կոմիտասյան սրահում հանգրվանած հնատիպ հարուստ գրականությունը հասանելի պիտի լինի մեր հոգևորականներին ու ճեմարանի սաներին և ծառայի նրանց կրթության ու պատրաստության գործին:

Այսօր առիթ ունենք Մեր բարձր գնահատանքը բերելու Ձեզ՝ գորգերի Ձեր անձնական մեծարժեք հավաքածուն Սուրբ Էջմիածնին ընծայաբերելու պատրաստակամության համար, որոնցից մի մասն արդեն իսկ փոխանցել եք Մայր Աթոռին: Ուրախ ենք մեծապես, որ Ձեր օժանդակությամբ Սուրբ Էջմիածինը պիտի օժտվի նաև հայկական գորգերի թանգարանով՝ ի ցույց դնելով մեր ժողովրդի գորգագործության հարուստ ավանդներն ու ժառանգությունը»:

Կոնդակի ընթերցումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարերար ամոլին հանձնեց Հայ Եկեղեցու բարձրագույն շքանշանը` վերստին բերելով Հայրապետական իր օրհնությունն ու բարեմաղթանքները:

Ընտանիքի անունից Նորին Սրբությանն իր երախտիքի ու սրտի խոսքը հղեց տիկին Շամիր Ավագյանը։

Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկան Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի պատանի երաժիշտ-կատարողները։

Վերջում հանդիսությունն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բոլորիս ինչ է մնալու ու դա ինչ է լինելու, եթե սրանցից շարունակեք վախենալ. Վլադիմիր Մարտիրոսյան

Հաջորդ գրառումը

Ո՞վ է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը. (տեսանյութ)

Համանման Հոդվածներ

Նորություններ

Խուզարկել են Նաիրի Հոխիկյանի տունը, որևէ վտանգավոր իր չի հայտնաբերվել. Հովհաննես Իշխանյան

02/06/2026
Նորություններ

Կեղծիք են տարածում թե միանալու ենք ՔՊ-ին. դա բացահայտ կեղծիք է, մենք մեր ձայները ոչ ոքի չենք վաճառելու. Թաթոյան

02/06/2026
Նորություններ

Մարտունեցին չի փոշմանի, եթե Արման Թաթոյանին ընտրի. մարտունեցի կին

02/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փչացած պղպեղի, վարդերի, ելակի դիմաց վճարելով՝ Փաշինյանը քվե՞ է ակնկալում

02/06/2026
Հաջորդ գրառումը

Ո՞վ է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը. (տեսանյութ)

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
Նորություններ

Ահա, թե ինչի՞ համար է Նիկոլ Փաշինյանը այսօր շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահ Պուտինին. Հակոբ Բադալյան

01/06/2026

ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին Հայաստանի կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել...

ԿարդալDetails
Նորություններ

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է ՔՊ պահանջով․ Գեղամ Մանուկյան

01/06/2026

«Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը գրում է. «Նոր Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է հայկական (իմա՝ իրենց, ՔՊ)...

ԿարդալDetails
Նորություններ

Զզվելի կեղծիք է տարբեր արևմտյան լրատվամիջոցներով տարածվում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել. Տաթևիկ Հայրապետյան

01/06/2026

Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծություն Եվրոպայում» կոչվող «Europe Elects» աղբյուրը՝ հղում անելով «Breavis»-ի հարցումներին,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական