Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հաղթանակի և հիշատակի ծառը համալրեց արահետը

09/05/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մայիսի 8-ին Երևանի բուսաբանական այգու «Անկախության արահետ»-ում տեղի ունեցավ «Ծառ հիշատակաց» ծառատունկ – ցերեկույթը: Այն թվով 5-րդն էր` արահետի հիմնադրման օրից:

Չնայաց պատմական ներկայի բարդ իրականությանը, ցերեկույթի նախաձեռնողները, այնուամենայնիվ, նվիրել էին այն տարիներ շարունակ նշվող մայիսյան Եռատոնին: Ուստի, պատվավոր հյուրերն էին` Հայրենական Մեծ պատերազմի մասնակից, վետերան, կապավոր Ռոզալիա Աբգարյանը /ծնվ.1923թ./, Հայրենական Մեծ պատերազմի վետերան, կարմիրնավատորմային, Նովոռոսիյսկի, Կերչի ու Սևաստոպոլի ազատագրման մասնակից Ներսես Սիմոնյանը /ծնվ.1923թ/, Արցախյան պատերազմի /1992-94թթ/օպերատոր-վավերագրող Շավարշ Վարդանյանը:

Ներկայացնելով իրենց անցած մարտական ուղին, Ներսես Սիմոնյանն ու Ռոզալիա Աբգարյանը մաղթեցին երիտասարդ սերնդին դառնալ Հայրենիքի արժանավոր զավակներ և ապրել խաղաղ երկնքի տակ: «Ծառը` երկարակեցության սիմվոլն է: Տնկելով խորհրդանշական «Ծառ հիշատակացը»` մենք փոխանցում ենք գալիք սերունդներին ոչ միայն կանաչ գոտիներ, այլև մեր ժողովրդի պատմությունը», – իր խոսքում ընդգծեց Ռոզալիա Աբգարյանը:  Վավրեագիր-օպերատոր Շավարշ Վարդանյանի խոսքով ոչ մի պարագայում չի կարելի մոռանալ մեր ժողովրդի հաղթանակները: «Մեր` վավերագիր-օպերատորների պարտնքն է ներկայացնել երիտասարդ սերնդին իրականությունը, որպեսզի նրանք իմանան ինչպես պարտությունների, այնպես էլ հաղթանակների մասին: Իսկ նոր հաղթանակները` ընդամենը ժամանակի հարց են», – հաստատակամ վստահաեցրեց Արցախյան պատերազմը վավեագրողը:

Ամփոփելով ցերեկույթը, նախաձեռնության կազմակերպիչ Սամվել Բաղդասարյանն իր խոսքում ընդգծեց յուրաքանչյուրիս պարտավորությունը նվիրյալ հոգիների և գալիք սերունդների առջև` հայի շարունակական ընթացքը ապահովելու համար:

Երևանի բուսաբանության ինստիտուտի, հանձինս տնօրեն` Անահիտ Ղուկասյանի կողմից պատվավոր հյուրերին հանձնվեցին Երևանի Բուսաբանության այգու մուտքի նվեր-քարտեր:

Գեղեցիկ երաժշտական կատարումներով`ռազմահայրենասիրական երգերվ ցերեկույթին մասնակցեցին` երգիչ Ռուբեն Եղոյանը և բարդ Ռուբեն Քամալյանը:

Համընդհանուր ուժերով «Անկախության արահետ»-ը համալրվեց ևս մեկ ծառով` «Ծառ հիշատակաց» խորհրդանշական անվանմամբ: Շաբաթօրյակի շրջանակներում իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան Ավան համայնքի թիվ 104 դպրոցի աշակերտներն ու ուսուցչական կազմը:

Հ.Գ. Երևանի բուսաբանական այգու «Անկախության արահետը» հիմնվել է 2020 թվականի սեպտեմբերի 21-ին, մի խումբ սրտացավ այցելուների նախաձեռնությամբ ու ջանքերով: Նույն օրը տնկվել է 30 ծառ-տնկի: Սեպտեմբերի 26-ին, Կոմիտաս Վարդապետի ծննդյան 151 ամյակի առիթով անցկացվել է ծառատունկ-հիշատակում: 2021-ի ապրիլի 1-ին արահետում տնկվել է խորհրդանշական «Կենաց ծառը»: Ապրիլի 24-26-տեղի է ունեցել «106 տարի` 106 ծառի խորհրդով» տնկարկումը` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 106-րդ տարելիցին:

Տեղեկանք: Մայիս ամսվա ընթացքում տնկված 106 ծառերի մեքենաներով ջրման գործընթացին կաջակցեն Նոր-Նորքի, Ավան և Զեյթուն համայնքների թաղապետարանները: Իսկ հունիս ամսից շահագործման կհանձնվի ջրային խողովակների լոկալ համակարգը` Ֆրեզնոյի հայ համայնքի ներկայացուցիչ` Համլետ Չոբանյանի ընտանիքի օժանդակությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պուտինը պատմել է Հաղթանակի օրվան նվիրված շքերթից իր տպավորության մասին

Հաջորդ գրառումը

Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական