Ուրբաթ, Մայիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շուռնուխի հանձնումը տեղի է ունեցել առանց որևէ իրավական հիմքի, առանց սահմանազատման ու սահմանագծման․ Դավիթ Գալստյան

22/05/2026
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իսկ ՀՀ տարածք հանդիսացող Շուռնուխ գյուղի մի մասը Ադրբեջանին հանձնելը համարվո՞ւմ է պետական դավաճանություն։

Թե այդ գործողությունը չի դասվում՝ «…ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության…»:

N.B. Հանձնումը տեղի է ունեցել առանց որևէ իրավական հիմքի, առանց սահմանազատման ու սահմանագծման․․․

***

Հ իշխանությունները Շուռնուխում Ադրբեջանին են տվել նույն ԽՀՍՄ ԶՈՒ ԳՇ քարտեզով ՀՀ տարածքը

Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ «այս քարտեզները նկարագրում են ՀՀ դե յուրե սահմանները»։

Ցույց տվեց 1976 թ․ քարտեզը Տավուշի հատվածում։ Ինքն էլ նշեց, որ ընդհանուր 19 կտոր է: Բայց այս քարտեզները մի տարում չեն կազմվել, այլ տարբեր տարիներին՝ +/- 1974-1978 թթ․ (նայած հատված)։

Սյունիքում այդ քարտեզներից մեկը (1975 թ․) ցույց է տալիս, թե որտեղ էր անցնում սահմանը Շուռնուխի հատվածում։

N.B. Կարելի է տեսնել, որ ճանապարհով ՉԻ անցնում, այլ դրանից արևելք։ Դա նշանակում է, որ նույնիսկ այդ քարտեզներով Ադրբեջանին 2021 թ․ տված տները ՀՀ տարածքում են (!):

Դեռ 2021 թ․ Շուռնուխում այս քարտեզը/պատճենը կար, գյուղացիները պնդում էին, որ տները Հայաստանում են։ Բայց էդ ժամանակ Ադրբեջանը տարածքը «GPS-ով» էր պահանջում։ ՀՀ-ն համաձայնվեց։

Հիմա Կիրանցում Ադրբեջանը պահանջում է 1976 թ․ քարտեզով, հետո․․․

P.S. Կարևորը` «ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր չի զիջվել/թողնվել ուրիշին»։

***

ՀՀ քարտեզի մասին իրական քամահրանքի և այդ քարտեզից տարածք հանձնելու մասին

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը պահանջում էր ՀՀ քարտեզի մասին «քամահրանքով չխոսել․․․»

Այն քարտեզի, որը կրծքանշանի տեսքով ինքն է օգտագործում ու խնդրում / հորդորում / պահանջում է օգտագործել նաև մյուս ՔՊ-ականներին։

Եկեք տեսնենք, թե ինչ «հարգանքով» են Ն․Փ․-ն ու իշխանության մյուս ներկայացուցիչները վերաբերվել/վերաբերվում այս քարտեզին։

* Իշխանությունը 44-օրյաից հետո Ադրբեջանին էր զիջել ոչ միայն Գորիս-Ճակատեն ճանապարհի մի քանի հատված (դրա մասին առանձին կխոսենք), այլ նաև կոնկրետ Շուռնուխ գյուղի մի մասը։

* Մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը Գորիս-Կապան մայրուղու վերաբերյալ հարցին պատասխանեց․

«Մենք մեր զինված ուժերը բերել ենք մեր միջազգայնորեն ճանաչված սահմանի երկայնքով կանգնեցրել ենք։ Այո, դա արել ենք առանց դելիմիտացիայի եւ ճիշտ ենք արել»։

! ԲԱՅՑ այդ պահին Փաշինյանը չգիտեր / չէր կարող իմանալ, թե որտեղով է անցնելու սահմանը։ Չէ որ ՀՀ-ն ու Ադրբեջանը դեռ չէին համաձայնեցրել քարտեզները/սահմանների հիմքերը։

Իսկ դա, փաստացի, նշանակում է ՀՀ տարածքի ՀԱՆՁՆՈՒՄ։

* Չենք մոռանում, որ սկզբում Փաշինյանը (ու մյուսները) հղում էին անում «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին։ Միջպետական սահմանների համար սա լրիվ աբսուրդ է ու «քամահրանք է»։

* Վերջերս ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը (Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանական դիրքի մասին խոսելիս) վերահաստատեց, որ «ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն առաջնորդվում է 1975 թ ԽՍՀՄ 1։100000 մասշտաբի տեղագրական քարտեզով, որն ունի իրավական ուժ․․․»։

Մինչ այդ Փաշինյանն ԱԺ էր բերել ԽՍՀՄ քարտեզների Տավուշի կտորը (1976 թ․)

! ԲԱՅՑ 2021 թ. հունվարի 20-ին էն ժամանակվա փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Սյունիքում զորքերը տեղակայվել են 1975-1976 թթ. խորհրդային ռազմական քարտեզների հիման վրա՝ 1:50 000 մասշտաբով։

Այսինքն՝ Սյունիքում տարածք են հանձնել մի քարտեզով, իսկ «սահմանազատումը» Տավուշում արել ուրիշ քարտեզով (դրանք տարբերվում են)։

Սա հավելյալ փաստ ՀՀ տարածքին «հարգանքով» վերաբերվելու, իսկ իրականում ՀԱՆՁՆԵԼՈՒ մասին։

N.B. Քարտեզում ԽՍՀՄ ԳՇ 1975 թ․ քարտեզում Սյունիքի մի հատվածն է։

Տեսնում եք, որ Շուռնուխի հատվածում սահմանը անցնում է գյուղից արևմուտք, այլ ոչ թե ճանապարհով (ՀՀ իշխանությունները ճանապարհից աջ հատվածը տվել են Ադրբեջանին):

P.S. * Կադաստրի կոմիտեի քարտեզում ամբողջ Շուռնուխը մինչ այս պահը գտնվում է ՀՀ տարածքում։ Ի տարբերություն Կիրանցի, որտեղ քարտեզի փոփոխություն է տեղի ունեցել։

P.S.2 Հետո կվերհիշենք, թե ինչպես էր ՀՀ կառավարությունը լռում / թաքցնում ադրբեջանական օկուպացիան Ներքին Հանդի հատվածում․․․

***

2021 թ․ ՀՀ իշխանությունները Սյունիքում Ադրբեջանին զիջեցին ՀՀ սուվերեն տարածքը

Սեպտեմբերի 18-ին Գորիս-Կապան մայրուղու վերաբերյալ հարցին Փաշինյանը պատասխանեց․

«Մենք մեր զինված ուժերը բերել ենք մեր միջազգայնորեն ճանաչված սահմանի երկայնքով կանգնեցրել ենք։ Այո, դա արել ենք առանց դելիմիտացիայի եւ ճիշտ ենք արել»։

! ԲԱՅՑ իշխանությունները իրավունք չունեին Բաքվին հանձնելու Շուռնուխ գյուղի մի մասը առանձ սահմանազատման:

* Այդ պահին Փաշինյանը չգիտեր, թե որտեղով է անցնելու սահմանը․ ՀՀ-ն ու Ադրբեջանը դեռ չէին համաձայնեցրել քարտեզները/սահմանների հիմքերը։

* Սկզբում Փաշինյանը (ու մյուսները) հղում էին անում «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին։ Միջպետական սահմանների համար սա լրիվ աբսուրդ է․

Բայց նույնիսկ ՏԿԵՆ վարչատարածքայինի քարտեզը (Google-ի հիմա վրա ա ու Շուռնուխի տեղը սխալ ա) հակասում է դրան (սքրին):

* Կադաստրի կոմիտեի քարտեզի վրա ամբողջ Շուռնուխը գտնվում է Հայաստանի տարածքում։ (սկրին)

* 2021 թ. հունվարի 20-ին էն ժամանակվա փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Սյունիքում զորքերը տեղակայվել են 1975-1976 թթ. խորհրդային ռազմական քարտեզների հիման վրա՝ 1:50 000 մասշտաբով։

ԲԱՅՑ կողմերը պայմանավորվեցին, որ հիմք են վերցնում ու Տավուշում սահմանազատումն իրականացվել ա (ու պտի շարունակվի) ԽՍՀՄ ԳՇ քարտեզներով՝ 1:100 000 մասշտաբով, դրանք տարբեր են։

! 1975 թ. 1:100 000 մասշտաբով քարտեզի վրա ամբողջ Շուռնուխը գտնվում է Հայաստանի տարածքում։

N.B. Իսկ եթե, ասենք 1967 թ․ լիներ, էլ ավելի մեծ տարածք կմնար Շուռնուխին։

Ուրեմն․

1․ ՀՀ իշխանությունները իրավունք չունեին առանց սահմանազատման Ադրբեջանին հանձնելու ՀՀ տարածք, որը այդպիսին էր Կադաստրի կոմիտեի, ՏԿԵՆ քարտեզների վրա, որտեղ բնակվել են ՀՀ քաղաքացիներ և այլն (!)։

2․ Նույնիսկ այն քարտեզներով, որոնք հիմք են հանդիսանում հմիկվա «սահմանազատման» համար, Շուռնուխ գյուղի հանձնված տարածքը Հայաստանի տարածք է (!)։

P.S․ Վերջը հավաքեցի այս ամենը իրար գլուխ։ Տակը՝ հղումներ։

Դավիթ Գալստյան, ռազմական լրագրող

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր հայրենիքը պարզապես ափսոս է առերևույթ հոգեպես անառողջ այս մարդու ձեռքին. Րաֆֆի Ասլանյան

Հաջորդ գրառումը

Արևմտյան երկրները քննարկում են Ռուսաստանի վրա հարձակումը. Լավրով

Համանման Հոդվածներ

Միջազգային

Արևմտյան երկրները քննարկում են Ռուսաստանի վրա հարձակումը. Լավրով

22/05/2026
Նորություններ

Մեր հայրենիքը պարզապես ափսոս է առերևույթ հոգեպես անառողջ այս մարդու ձեռքին. Րաֆֆի Ասլանյան

22/05/2026
Միջազգային

Փաշինյանը ՌԴ-ի նկատմամբ վարում է ոչ բարեկամական քաղաքականություն, ինչը լավ բանի չի հանգեցնի․ Վյաչեսլավ Վոլոդին

22/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն դատապարտի ադրբեջանական վանդալիզմի դրսևորումները Լեռնային Ղարաբաղում. Էդուարդ Շարմազանով

22/05/2026
Հաջորդ գրառումը

Արևմտյան երկրները քննարկում են Ռուսաստանի վրա հարձակումը. Լավրով

Ամենաշատ ընթերցվածը

Վերլուծություն

Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն գյուղը google միջազգային քարտեզով արդեն դարձել է ադրբեջանական

04/01/2021

«Քիչ առաջ կարդացի Հրանտ Մելիք- Շահնազարյանի գրառումը Տիգրանաշեն գյուղը թշնամուն հանձնելու մասին և որոշեցի ստուգել այն google-ի քարտեզով: Ստուգմանս արդյունքները...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դժբախտաբար չեմ կարող գալ և մասնակցել մայիսի 28-ի շքերթին, քանի որ չեմ զոհվել

21/05/2026

Բաց նամակ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանին Հարգելի՛ պարոն Պապիկյան, Լրահոսում նկատել եմ, որ Դուք և Ձեր անմիջական ղեկավար ՀՀ վարչապետ...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

Իսրայելական կայքն ընդդեմ հակահայ արարքների

22/05/2026

«Դավար (Իսրայելի երկրի աշխատավորների խոսքը)» առցանց թերթում մայիսի 18-ին լույս է տեսել Յարոն Վեյսի «Երուսաղեմի օրը ես դարձյալ կանգնում եմ...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026

«Ղարաբաղը մերը չէր». Փաշինյանի նոր քաղաքական ուղերձը Կովկասի հարցերով  իրանցի փորձագետ  Բորհան Հեշմաթիի ուշադրությունից չի վրիպել ՀՀ  վարչապետՆիկոլ Փաշինյանի՝ Արցախի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական