Այս պահին խուզարկում են Նաիրի Հոխիկյանենց տունը.
Հիշեցնեմ, որ մայիսի 31-ին երկու ՔՊ-ական հարձակվել էին Նաիրիենց տան ու իրա վրա, հարվածել, փորձել առևանգել, մտնել տուն:
Նաիրին խաղալիք ատրճանակով վախեցրել էր նրանց, սրանք էլ թողել, փախել էին ու ոստիկաններին խաբել, թե իրենց վրա է հարձակվել Նաիրին զենքով:
Ապա պարզվել է, որ Նաիրիի տան վրայի տեսախցիկի լարը կտրած է:
Սա ընտրակեղծարարություն է և իհարկե վախ սփռելու միջոց, ինչպես նաև կեղծիքի վրա ընտրովի արդարադատություն:
Ոչ մեկդ չվախենաք, վախենալն արգելված է։
***
Էկա, տեսա, նկարեցի, և շնորհավորեցի ամունության տոնը ։
Ոստիկանությունը խուզարկել է Նաիրիենց տունը ու հեռացել, որևէ վտանգավոր իր չի հայտնաբերվել։
16:30 Նաիրի Հոխիկյանըը պետք է ներկայանա քննչական: Էնտեղ պարզ կլինի հետագան։
Այսօր Նաիրիի ու Արուսյակի ամուսնության 19-ամյակն է, շնորհավո՜ր, ու Երկիր Նաիրիում թող միշտ առկայծի Արուսյակը:
Ոչ մեկը չվախենա, վախն արգելված է։
Հովհաննես Իշխանյան, վավերագրող, ռեժիսոր









