Լևոն քնի, Լաո զարթնիՀայ ազգը 140 տարի երգում ա՝ Զարթիր Լաո։Մեկուկես դարում Լաոն երկու անգամ իսկապես զարթնում ա։ Մեկ անգամ կռիվ ա տալիս ու, ի վերջո, 1918-ին ցեղասպանված վիճակում պետություն ա ստեղծում։ Մյուսը՝ 1990-ականներին կրկին արթնանում ա ու հաղթում թուրքերին անհավասար պայմաններում։Իսկ Թուրքիան 500 տարի քնեցնում ա Լաոյին։ Էնպիսի լեթարգիական քնի մեջ ա գցում, որ Լաոն սկի երազներում չի տեսնում, թե ինչ հաջողությունների ա հասել, երբ արթուն էր։Այդպես մի անգամ Լաոյին քնեցնում են բոլշևիկները, ու ընկնում ա Կարսը թուրքերի ձեռքը։
Իսկ Թուրքիան 500 տարի քնեցնում ա Լաոյին։ Էնպիսի լեթարգիական քնի մեջ ա գցում, որ Լաոն սկի երազներում չի տեսնում, թե ինչ հաջողությունների ա հասել, երբ արթուն էր։Այդպես մի անգամ Լաոյին քնեցնում են բոլշևիկները, ու ընկնում ա Կարսը թուրքերի ձեռքը։Եվ 140 տարվա մեջ արդեն 30 տարի է Լաոյին քնեցնելու քնաբերի անունն է Լևոն։Լևոնը, տեսնելով, որ Լաոն հեն ա, հեն ա կրկին զարթնում ա հերթական քնից, որի մեջ գցել է Լևոնի կողմնակի ազդեցությունը՝ թուրքական մահաբեր նի***լը, վերջին ճիգերն է գործադրում նրան քնեցնելու։ Քնաբերի դոզան լցնում է Լաոյի ուղեղը՝ ասելով․«Կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ թե ն***լ փա***նյանն, այլ Հայաստանը» (այսինքն, Լաոն)։
«Ով էլ լիներ ն***լ փա***նյանի փոխարեն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ թեկուզ՝ Իշխան Սաղաթելյանը, միևնույն է՝ նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին» (Լաոյի վզին)։Փաստն այն է, որ Հայաստանի վզին հաջողվել է միայն փաթաթել քնաբեր Լևոնին և մահաբեր նի**լին, և միայն նրանք են հլու հնազանդ ընդունողներ եղել։ Նրանք ու թուրքերն են Լաոյին արթնացնելու դեմ վիզ դնում։ Լևոնի քնելուց հետո 20 տարի ոչ ոք ոչինչ հլու հնազանդ չի ընդունել։ Եվ անգամ, երբ 1992թ․ Լևոնը քնեցնում էր Լաոյին՝ համաձայնելով Արցախը Ադրբեջանի կազմում թողնել, ընդդիմությունը՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, արթնացրեց Լաոյին, ու թուրքերը հլու հնազանդ սկսեցին նահանջել՝ Լևոնի վզին թողնելով զարթնած Լաոյին։
Այսպիսով, որքան առույգ լինի Լաոն, էնքան քնած կմնա Լևոն։Նկարում Լաոյին քնեցնողն ու Լաոյին արթնացնողը Լաոյի դարե դար փոխանցված եկեղեցում։
Հովհաննես Իշխանյան