Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ժան Գուժոն 15-ը

06/05/2022
- 06 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ կլինեք Փարիզում, մետրո իջեք, որոշեք 1-ին գիծ  ընկնելու ամենահարմար տարբերակը եւ հասեք կա՛մ Շանզ Էլիզե Քլեմանսո, կա՛մ Քոնքորդ կայարններ եւ դուրս եկեք գետնի տակից:  Հիմա հարցուփորձ արեք տեղացիներից Ժան Գուժոն փողոցը հեշտությամբ գտնելու համար:  Գտա՞ք: Սրանից հետո այս նեղլիկ փողոցն իր թիվ 15 շենքով կդառնա աշխարհի այն հասցեներից մեկը, որտեղ դուք ձեզ կարող եք զգալ հանգիստ եւ ապահով: Այն ճիշտ այդպիսին է  1904 թվականից ի վեր, շնորհիվ Ալեքսանդր Մանթաշյանի:

Մինչ այդ Փարիզը հայկական եկեղեցի չուներ, բայց այստեղ բնակվող հայերն, իսկ համայնքը  բավական մեծ էր,  ունեին հայ Առաքելական եկեղեցու կարգով մկրտվելու, պսակվելու, ժամերգություններին եւ պատարագներին մասնակցելու մեծ փափագ:  Միայն կիրակի օրերը ֆրանսիական բողոքական մատուռի սրահը պատարագ մատուցելու համար տրվում էր հայ եկեղեցականներին, պայմանով, որ ժամը 11:30-ին այն ազատվի: Ուրիշից կախյալ լինելն էլ մի բան չի:  Փարիզը պետք է ունենար իր հայկական եկեղեցին այս քաղաքում  երբեւէ հայտնված հայերի համար: Եվ ունեցավ: Մանթաշյանը հաճախ էր լինում Փարիզում՝ իջեւանելով  Շանզ Էլիզե  փողոցի մշտական վարձակալած իր բնակարանում: Եվ իրավիճակը գնահատելով՝ նա հազարավոր փարիզաբնակ հայրենակիցների համար Փարիզի իշխանություններից   հող գնեց եկեղեցաշինության նպատակով  հենց քաղաքի կենտրոնում եւ ամբողջությամբ հոգաց շինարարության ծախքը: Գործարարն այս նպատակի համար ընդհանուր առմամբ հատկացրեց մոտ 1 միլիոն 100 հազար ֆրանկ, որից 450000-ը  հողի ձեռք բերման գինն էր: Շուտով այս առատաձեռնության համար Ֆրանսիո նախագահ Էմիլ Լուբեն Մանթաշյանի կուրծքը զարդարեց  Պատվո լեգիոնի շքանշանով:

1902 թ. հուլիսի 14-ին, երբ ֆրանսիացիները նշում էին բազում կյանքեր խլած եւ ազգամիջյան կռիվ բորբոքած հեղափոխության տարեդարձը, Բաստիլից ոչ հեռու, մայրաքաղաքի հանդարտ անկյուններից մեկում, կատարվում էր Հովհաննես-Մկրտիչ առաքելական եկեղեցու հիմնարկեքը՝ իբր խորհուրդ ազգային միասնության եւ պատգամ  ինքնության պահպանման: Ինքնության պահպանման հարցը առաջնային էր նաեւ Մանթաշյանի համար: Այդ գերհարուստ մարդը, որ կառուցել էր Այսրկովկասի  շատ քաղաքներ, ուներ ուզածին պես ապրելու հնարավորություն, խորապես գիտեր, որ մարդ, մեծ հաշվով, ոչինչ է իր փողերով, եթե չունի ազգային ինքնագիտակցում, որն ձեւավորվում եւ ամրապնդվում է կրթության, մշակույթի մեջ:

Երկու տարի անց, 1904թ. հոկտեմբերի 2-ին, Փարիզում Գեւորգ արքեպիսկոպոս Իվթիճյանի (Իւթիւճեան) ձեռամբ օծվեց Ալեքսանդր Մանթաշյանի  նվիրատվությամբ եւ բարերարությամբ կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին:

Հենց այս եկեղեցու խորանի առջեւ է տարիներ հետո Կոմիտաս վարդապետը պսակելու Լոզանի բժշկական համալսարանն ավարտած, հիասքանչ բանաստեղծ Ռուբեն Սեւակին եւ գեղեցկուհի Յաննի Ափելին՝ աստծուց խնդրելով երկար, համերաշխ եւ մինչ ի մահ համատեղ կյանք նորապսակների համար:  Հետագային  հայոց այս  եկեղեցին է դառնում միակ այն հասցեն, որտեղ արտոնված էր  հիվանդ Կոմիտաս վարդապետի զբոսանքը Փարիզի հոգեբուժարանից դուրս: 1929, թե 1930 թվականին հենց այս եկեղեցում է տեղի ունեցել ցեղասպանության արհավիրքից ֆիզիկապես փրկված, բայց հոգեկան վայրիվերումների մեջ գտնվող վարդապետի եւ ցեղասպանության նահատակ Ռուբեն Սեւակի այրիի՝ Յաննիի անսպասելի եւ հուզիչ հանդիպումը: Եկեղեցու խորանի առջեւ ճիշտ 20 տարի առաջ նույն Յաննին էր ՝ ճերմակ հարսանյաց զգեստով իր հմայիչ փեսացուի հետ, անսահման երջանիկ, քանի որ կարծում էր, թե կյանքն առջեւում  է եւ ճանապարն էլ՝  կանաչ: Կոմիտաս վարդապետն էլ ճոխ հանդերձանքով էր, խաչը ձեռքին՝ պսակադրության ծեսը մատուցելիս:  Իսկ հիմա…. Նրանք, չնայած կյանքի հասցրած հարվածներից այլայլված եւ փոխված, ճանաչեցին մեկ-մեկու եւ ոչ մեկ բառ չկարողացան փոխանակել, միայն  համր արցունքներ հոսեցին երկուսի աչքերից.  այդպիսով ամենն ասվեց:

Այս եկեղեցում   են պսակվել  նաեւ Անդրանիկ զորավարն ու իր հարսնացուն՝ Նվարդը 1921 թվականին, Պողոս Նուբար փաշայի կնքահայրությամբ: Ժան Գուժոն 15-ը իր հարկի, ավելի ճիշտ իր գմբեթի տակ է հավաքել արդեն քանի-քանի սերունդ փարիզաբնակ հայություն, որոնք գուցե չգիտեն հայերեն կամ գիտեն վատ, որ գուցե կորցրել են կենցաղավարության  ազգային գծերը, այնուամենայնիվ կյանքի ամենից պատասխանատու հանգրվանները՝ մկրտությունից մինչեւ հոգեհանգիստ, կատարում են այստեղ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:

Վերջին  բացառիկ հային ի վերին Երուսաղեմ ճանապարհեցին նույնպես այստեղից, որտեղ  մկրտվել էր, ապա՝ պսակվել. Շառլ Ազնավուրն էր:

ՆԱՐԻՆԵ ԹՈՒԽԻԿՅԱՆ-ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լևոն քնի՛, Լաո, զարթնի՛. արձագանք՝ Լևոն Տեր ֊ Պետրոսյանին

Հաջորդ գրառումը

Հայոց ցեղասպանության ոգեկոչումը Իսրայելում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը հիմնահատակ ոչնչացման վտանգի տակ է. Հովիկ Ավանեսով

25/04/2026
24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
Հաջորդ գրառումը

Հայոց ցեղասպանության ոգեկոչումը Իսրայելում

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական