Ուրբաթ, Ապրիլի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լավ կռվող տղա է, միայն դրականը կարող եմ նրա մասին ասել. Մովսես Հակոբյան

20/03/2026
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրապարակը» գրում է.

«Ես 30 տարի ծառայել եմ սահմանին եւ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում լինել հայ զինվոր եւ սպա՝ ոչ թե գրքերից, ոչ թե ճառերից, այլ ոտքի տակ եղած հայկական Արցախի հողից, Մռավի ու Օմարի ձյան ցրտից։ Ես լավ գիտեմ թշնամու ուժեղ եւ թույլ կողմերը եւ այդ գիտակցությամբ ես հասկանում եմ, որ մեզ պետք է հակառակորդին ճանաչող եւ համապատասխանաբար գործող բանակ»․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության ծրագիրը ներկայացնելիս՝ ասել է անվտանգության հարցերով թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը` Կանդազը։

«Ուժեղ Հայաստանի անվտանգությունը սկսվում է ոչ թե մեդալներից, այլ՝ կամքից։ Հայաստանն ապրում է բարդ ժամանակներում, մեր շուրջ կան ուժեր, որոնք ցանկանում են տեսնել մեզ բաժանված, թույլ, խոնարհված։ Արտաքին եւ ներքին սպառնալիքները դեռ չեն նահանջել, ո՞վ է մեր թիվ մեկ թշնամին, ոչ թե հարեւանը, այլ մեր պարտադրված թուլությունը, անզորությունը, անվստահությունը սեփական ուժերի նկատմամբ։

Սամվել Կարապետյանի մշակած «Ուժեղ խաղաղություն» ծրագրով, մենք առաջարկում ենք հետեւյալ լուծումները.

  1. Ներդնել խելացի սահմաններ համալիր համակարգ՝ մարդկային գործոնի ռիսկը նվազեցնելու եւ սահմանների անխոցելիությունն ապահովելու համար: Սահմանագծի ողջ երկայնքով, արհեստական բանականության հիման վրա, սենսորային ցանցերի եւ ինքնավար հարվածային միջոցների տեղակայում:
  1. Ստեղծել ռազմական հետախուզության եւ կանխատեսման համակարգ՝ սպառնալիքները վաղ փուլում հայտնաբերելու նպատակով։
  1. Զինված ուժերում միասնական կառավարման համակարգի ներդրում, որը կառավարում է օդային, ցամաքային եւ տեղեկատվական տիրույթների համապատասխան գործողությունները։
  1. Հայաստանի անկախության համար տեղական ռազմարդյունաբերական համալիրի ստեղծումը մեզ համար գերակա նպատակ է։ Դա մեզ հնարավորություն է տալու նվազեցնելու մեր կախվածությունն այլ երկրներից՝ ճգնաժամային իրավիճակներում, ու, բացի դրանից, ավելի խելամիտ օգտագործել պաշտպանական բյուջեն։
  1. Հայաստանի երկինքը լինելու է ամբողջովին պաշտպանված, սա մեզ համար գերակա նպատակ է։ Ցավալիորեն, պատմությունը ցույց է տվել, երբ անպաշտպան է Հայաստանի երկինքը՝ անպաշտպան է հայ զինվորով, հակաօդային պաշտպանության համակարգերի, որսիչ դրոնների, հակաօդային հրթիռների, ռեպ համակարգերի, խափանման մեթոդների կիրառմամբ Հայաստանի երկինքը կլինի պաշտպանված։
  1. Ինձ համար պատվի հարց է, որ մեր հասարակության մեջ վերականգնվի հայ զինվորի, հայ սպայի պատիվը, հայ զինվորականը միշտ էլ կռվել է առյուծի պես՝ գիտակցելով, որ թիկունքում հայրենիքն է, իր ընտանիքը։ Նա չի պարտվել, չի խոնարհվել, չի հանձնվել, քանի դեռ թիկունքից չեն հարվածել նրան։ Թույլ ղեկավարի օրոք չենք կարող ունենալ ուժեղ բանակ, նա պարզապես ի վիճակի չէ ուժեղ բանակ կառուցելու։ Եղնիկների բանակը՝ առյուծի գլխավորությամբ, կռվում է առյուծի նման, իսկ առյուծների բանակը՝ եղնիկի գլխավորությամբ, փախչում է եղնիկի նման»։

Ընդգծել է, որ բանակը դառնալու է մասնագիտական աճի եւ սոցիալական բարձր կարգավիճակի երաշխավոր՝ հիմնված մարդկային արժանիքների ու տաղանդի արժեւորման վրա։ «Զինվորական ծառայությունը պետք է դառնա երկրի ամենամրցունակ մասնագիտություններից մեկը։ Ուժեղ բանակն է տեւական խաղաղության ամենահուսալի հիմքը։ Անվտանգությունը չի կարող կառուցվել հույսի վրա, այն ունի 2 հենք՝ զինված ուժեր եւ դիվանագիտություն, մեկը մյուսին փոխլրացնելու դեպքում կունենանք ցանկալի արդյունք։

Ուժեղ բանակը պատերազմ չի սկսում, այն կանխում է պատերազմը։ Ուժեղ խաղաղությունը հնարավոր է միայն ուժեղ բանակի շնորհիվ։ Ես մի ամբողջ կյանք անցկացրել եմ սահմանին, եղել են դեպքեր, երբ 1 ամսվա ընթացքում օրական քնել եմ մի քանի րոպե, բայց այդ քունն ամենաարդարն էր։ Այսօր ես չեմ կարող հանգիստ քնել, որովհետեւ վտանգված է մայր Հայաստանը։ Ես ձեզ խոստանում եմ՝ ամեն որոշում, ամեն ռեֆորմ, ամեն քայլ կատարվելու է մի հարցի պատասխանով՝ արդյո՞ք դա ուժեղ կդարձնի Հայաստանը»,- ասել է Ավանեսյանը։

Մենք գեներալ Մովսես Հակոբյանին հարցրինք, թե ինչ կարծիք ունի այս 6 կետից բաղկացած ծրագրի եւ հետախույզ Արթուր Ավանեսյանի մասին։ Հակոբյանն ասաց․ «Արթուր Ավանեսյանի մասին լավ կարծիք ունեմ։ Նա դիվիզիայի հետախուզության պետն է եղել, լավ կռվող տղա է։ Միայն դրականը կարող եմ նրա մասին ասել։ Լավ հետախուզության պետ է եղել։ Ինչ վերաբերում է ներկայացված 6 կետերին, ես դրանց ծանոթ չեմ, չեմ էլ ուզում իմանալ դրանց մասին, քանի որ ես քաղաքականությունով չեմ զբաղվում, ուստի ինձ հետաքրքիր չէ։

Իհարկե, եթե փոփոխությունը լինի դրական, լավ կլինի, իսկ եթե՝ ոչ, ապա՝ ոչ, ես քաղաքականությունից հեռու մարդ եմ, չեմ կարող ասել, թե որ ուժին եմ հավատում, սակայն կա մի ուժ, որին ես վստահում եմ»։ Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիքի է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության մասին, թե Ղարաբաղը միշտ էլ եղել է Ադրբեջանի տարածք։ «Ես այն մարդը չեմ, որի կարծիքը չի կարող լինել փոփոխական, նրան պետք է հարցնել, թե ինչու է մե՛կ մի բան ասում, մե՛կ՝ մի։ Ոչ մի քաղաքական հարց ես չեմ ուզում մեկնաբանել»։

Ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանն էլ, խոսելով Արթուր Ավանեսյանի եւ նրանց անվտանգային ծրագրի մասին, ասաց․ «Արթուրի հետ հանդիպել եմ, բայց որ ասեմ, թե նրան շատ լավ մոտիկից ճանաչում եմ, չէ, ուղղակի գիտեմ, որ նա լավ կռված տղա է․․․․ ինչ վերաբերում է 6 կետից բաղկացած ծրագրին, ապա, իհարկե, ո՞ր հայ մարդը դրական կարծիք չի ունենա ուժեղ բանակ եւ կայուն դիվանագիտություն առաջարկող ծրագրի մասին։ Դրական եմ վերաբերվում, թեպետ շատ չեմ էլ խորանում, միայն լսեցի, որ պետությանն օգտակար ծրագրեր ներկայացրին։

Սամվել Կարապետյանի գլխին չէր կարելի այդպես սարքել, էն Ռուբեն Վարդանյանին էլ էնտեղ էն օրը գցեցին, մի բարեգործին էստեղ են բանտ մտցրել, մյուսին՝ Բաքվում, չի կարելի էդպես։ Չի կարելի էս ժողովրդի հետ էդպես վարվել, փակել, փակել, մինչեւ ո՞ւր։ Սխալ է այդպես։ Անդադար խոսում են միայն նախկինների սխալների մասին, լավ է, որ կամաց-կամաց մարդիկ սկսում են էդ ամենին չհավատալ: Ես չեմ ասում, թե նախկիններն իդեալական էին կամ ոչ մի սխալ չունեին, չէ, բայց, անկախ նրանց արարքներից, նրանք կռվել են, ես կռվի դաշտի մարդ եմ, ի դեպ, տեսել եմ նաեւ, թե 44-օրյայի ժամանակ՝ Ջաբրաիլում ինչքան զենք թողեցին թուրքերին՝ յուղը վրան։ Դա ես չեմ կարող ընդունել։

Նախկինները կարող է մի բան էլ կերել են, մի բան էլ սխալ են արել, բայց երբեք էդքան զենք չեն թողել թուրքին։ 2016 թվականին էլ խփել ենք թուրքին, իսկ 44-օրյա պատերազմը լրիվ այլ թեմա է։ Ստեր էին տարածում, թե էս մի տարածքը հանձնված էդուրս եկեք, էն մի տարածքը տված է դուրս եկեք, մի խոսքով․․․․ թուրքին զենք նվիրողները չունեն իրավունք՝ ուրիշի սխալից խոսելու։ Թշնամուն էդքան զենք թողեցին, որ ի՞նչ։ Հիմա էլ Փիլոյան Անդրանիկ անունով մեկը կա, թողեց եկավ Հայաստան, գեներալի կոչում տվեցին։ Դա էլ քիչ էր` տվեցին Ազգային հերոսի կոչում, հետո դատապարտվեց․․․․ լավ, ո՞նց կարելի էր ոչինչ չանողին էդքան կոչումներ տալ»։

«Հրապարակ օրաթերթ»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թիրախավորմանը, փաստորեն, հաջորդելէ լուրը, որ Բաքվի երկնքում նկատվել էին անհայտ անօդաչուներ. Հակոբ Բադալյան

Հաջորդ գրառումը

Ով որ ծառայում ա, նա էլ պաստուպիտ ա անում. Վահագն Ալեքսանյանը թիրախավորեց լրագրողներին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ապրիլի 24-ի ուղերձում Էրդողանի նման «Հայոց ցեղասպանություն» եզրույթը չի օգտագործել. նա ասել է «Մեծ եղեռն»

24/04/2026
Նորություններ

«Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր»․ Թուրքիայի «Մարդու իրավունքների միություն»

24/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայոց ցեղասպանության ռազմավարական հետեւանքները. Արմեն Այվազյան

24/04/2026
Միջազգային

Էրդողանն իր ուղերձում կրկին չի հիշատակել ցեղասպանություն եզրույթը

24/04/2026
Հաջորդ գրառումը

Ով որ ծառայում ա, նա էլ պաստուպիտ ա անում. Վահագն Ալեքսանյանը թիրախավորեց լրագրողներին

Ամենաշատ ընթերցվածը

24 Ապրիլի, 2026

Օլա Աբդել Մոնեմ. «Ինձ համար հայերը ոչ թե զոհեր են, այլ վերապրողներ»

24/04/2026

ԵՐԵՎԱՆ-ԱՍՅՈՒԹ, Եգիպտոս - Այս տարվա սկզբին Կահիրեում լույս տեսավ եգիպտացի արձակագրուհի Օլա Աբդել Մոնեմի նոր վեպը՝ «Թաղրիբաթ ալ-դուդուկ» («Դուդուկի օտարացումը», հրատարակիչ՝ «Ալ-Ռաուաք»,...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026

Հատկապես ապրիլի 24-ին շեշտվում է հայության փրկության հավերժական բանաձեւը՝ «ամեն հայ՝ մեկ ոսկի»: Հատկապես այսօր մեր միտքը արդի Չանղըրըի՝ Բաքվի...

ԿարդալDetails
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026

Այսօր ավելի ու ավելի է դժվարանում խոսել ցեղասպանությունների բացառման մասին, քանի որ դրանց նման երեւույթներ կատարվում են հենց մեր կողքին,...

ԿարդալDetails
24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026

Մեզնից ոմանք դեռեւս չեն գիտակցում իմաստն ու տարողությունը այն սխրանքի, որը, թերեւս ակամա կամ բնազդաբար, իրականացրել են մեր հայրերն ու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական