Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Դավաճան Նիկոլի խոստացած ընտրություններին դեռ գրեթե երկու ամիս կա».Հ. Մելիք-Շահնազարյան

03/05/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դավաճան Նիկոլի խոստացած ընտրություններին դեռ գրեթե երկու ամիս կա, բայց այլևս փաստ է, որ իր համար կենսական նշանակության մի քանի խնդիր նրա վարչակազմն արդեն լուծել է։ Արցախի պարտության թեման հանրային դիսկուրսում, կարելի է ասել, արդեն փակվել է։ Չկա։ Ցավով եմ փաստում, բայց նա մարսել է Հայրենիքի զգալի հատվածը թշնամուն հանձնելը։ Մարսել է նաև բազմահազար զոհերի արյունն ու անտուն մնացած մեր հայրենակիցների արցունքները։ Եկեք անկեղծ խոսենք էլի՝ ո՞վ է հիմա հիշում այդ ամենի մասին։ Այո, դաշտում դեռևս հաճախ ենք հանդիպում Նիկոլի դավաճանությունը դատապարտող հայտարարություններ։ Բայց միթե՞ այդ քննադատությունները կարելի է իրական և ազդեցիկ գործոն համարել։ Իհարկե՝ ոչ։ Որովհետև, եթե օրինակ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին դավաճան սրիկաները վախենում էին մարդկանց աչքին երևալ, հիմա նրանք հանգիստ շրջում են քաղաքում ու դեռ մի բան էլ իրենց դավաճանության մեղքը փորձում ուրիշների վրա բարդել։

Այդ ուրիշներն էլ, իրենց հերթին, շարունակ համոզում են հանրությանը, որ տեղի ունեցած աղետի իրական պատասխանատուն հենց Նիկոլն է։ Որ իրենք ժամանակին ամեն ինչ արել են, որպեսզի Արցախը հայկական մնա։ Որ տանկերում վառելիք կար, զինվորները սոված չէին, տնտեսությունն աճում էր և այլն, և այլն։ Ու՞մ և ի՞նչ են փորձում բացատրել նրանք։ Ի՞նչ խնդիր է լուծում այդ դիսկուրսը։ Իհարկե, ոչ մի։ Դա Արցախի հարցը չէ։ Դա ամեն ինչ է, բացի Արցախի հարց լինելուց։ Եվ ուրեմն նշանակում է, որ դավաճան կապիտուլյանտը հաջողել է իր հերթական կեղտոտ ծրագրում։ Նա մարսել է մեր խայտառակ պարտությունը։

Ուրիշ հարց էլ է լուծել դավաճանների այս իշխանությունը։ Նրանք կարողացել են պառակտել իրենց դեմ միավորված քաղաքական ուժերին։ Բոլորին։ Հիմա արդեն քաղաքական պայքարը ոչ թե դավաճան Նիկոլի դեմ է, այլ բոլորը բոլորի։ Եվս մի քանի օր ու կապիտուլյանտը հայտնի այն հումորային մանրապատումի հերոսի պես մեջտեղից դուրս կգա ու կողքից կհետևի, թե ինչպես են դավաճանի դեմ երբեմնի միավորված ուժերը սեփական ռեսուրսները միմյանց դեմ վատնում։ Եվ ո՞վ է շահելու այդ իրավիճակից։ Կարծում եմ՝ պատասխանը պարզ է։

Իսկ ամենատխուրն այն է, որ դավաճան կապիտուլյանտն այս ամենին հասավ ընդամենը մեկ պարզ հնարքով՝ նա արտաբերեց «արտահերթ ընտրություններ» արտահայտությունը։ Եվ վերջ։ Իսկ ընտրություններին, նորից եմ կրկնում, դեռ գրեթե երկու ամիս կա։

Դե հիմա կանգնեք ու ասեք, որ սխալ է Միքայել Մինասյանը, երբ շարունակ պնդում է, որ չի կարելի դավաճանի օրակարգով առաջնորդվել, չի կարելի այս իրավիճակում ընտրության գնալ և չի կարելի կապիտուլյանտին թույլ տալ երկրի ու ժողովրդի ապագա որոշել:

Խնդիրն իրականում շատ ավելի խորքային է: Նշածս հանգամանքներն այսբերգի ընդամենը երևացող մասն են: Իր «Երկիր թակարդ» հոդվածում Միքայել Մինասյանը խնդրի խորքային որոշ շերտեր էլ է բացահայտել: Բայց չգիտես ինչու շատերը կա՛մ փորձում են իրենց անկյունը կահավորել Մինասյանի նշած թակարդում, կա՛մ ուղղակի փախչել իրականությունից: Բայց այդպես չի լինի: Որովհետև, եթե այդպես շարունակվեց հունիսի 21-ին մենք շատ ավելի վատ իրավիճակ ենք ունենալու ու այլևս ոչինչ փրկել հնարավոր չի լինի:

Շատ անկեղծ եմ ասում, ես չեմ ուզում, որ մեկ-երկու ամիս անց քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ ինձ հետ զրույցում կրկին ասեն, որ «ճիշտ էր ասում Մինասյանը, պետք է սենց չանեինք, նենց անեինք»։ Վերջերս այդ արտահայտությունը հաճախ եմ լսում, և դա ինձ ոչ մի հաճույք չի պատճառում։ Բայց արդյունք ունենալու համար պետք է իրական աշխատանք տանել։ Նույնիսկ եթե այդ աշխատանքի ինչ-որ մի փուլում ընտրության կարիք առաջանա, դա պետք է ընդդիմության օրակարգը լինի և ոչ թե դավաճան Նիկոլի։ Միքայել Մինասյանի ասածն այդ է։ Պետք չէ նրա քայլերում ու խոսքերում այլ շարժառիթներ փնտրել։ Դա ուղիղ դեպի կործանում տանող ճանապարհ է։ Ետ կանգնեք ու փորձեք հասկանալ նրա ասածների էությունը։ Դրանից մենք բոլորս միայն կշահենք։ Վստահեցնում եմ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ընդամենը 3 տարում մսխեցին մեր անցյալը, խայտառակեցին՝ ներկան, իսկ այսօր խոսում են ապագայից․ Ագնեսա Խամոյան

Հաջորդ գրառումը

Ղրղզստանում հարուցվել է 11 քրեական գործ Տաջիկստանի հետ սահմանին ծագած հակամարտության առնչությամբ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Ղրղզստանում հարուցվել է 11 քրեական գործ Տաջիկստանի հետ սահմանին ծագած հակամարտության առնչությամբ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական