Հայտնում է ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը
«Գետափնյա թաղամասի վերակառուցման աշխատանքները շարունակվում են։ Գորիս համայնքի ճանապարհային ցանցի բարելավումը դիտարկելով առաջնահերթություն՝ համայնքի մի շարք թաղամասերի անբարեկարգ փողոցների վերակառուցման ուղղությամբ հետևողական աշխատանք է տարվում»,– Facebook-ում կատարած գրառման մեջ հայտնում է Պապիկյանը։
📌Վերակառուցվում են նաև Վարարակն գետի հարակից մայթերը։ Փոխվում է արտաքին լուսավորության համակարգը, կառուցվում է հեծանվային արահետ։








