Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ռուսաստանն ու Չինաստանը երկարաձգել են Հարևանության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիրը

Ռուսաստանի Դաշնությունը և ՉԺՀ-ն երկարաձգել են Հարևանության, բարեկամության և համագործակցության մասին երկկողմ պայմանագրի գործողությունը: Ինչպես երկուշաբթի հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, այս մասին հայտարարվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի բանակցությունների արդյունքներից հետո, որոնք տեղի են ունեցել տեսակապի միջոցով:

Ռուս-չինական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիրը ստորագրել էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Ցզյան Ցզեմինը: Այն ուժի մեջ է եղել 20 տարի: