Ես միայն ափսոսում եմ, որ ատելություն տարածելու համար գործիք են դարձել կանայք՝ մայրեր, քույրեր, տատիկներ։ Ժամանակներ կային, երբ կնոջ ներկայությամբ հայհոյանք տվողներին սատկացնում էինք, որովհետև կինը սրբություն էր նոռմալ, բանական տղամարդու համար։
Հիմա մենք ենք ամաչում կանանց անեծքներից ու հայհոյանքներից։ Հաճախ հայհոյող կանանց էջերում կարելի է գտնել թոռների, երեխաների նկարներ․․․ ու այդ կանայք անիծում ու հայհոյում են իրենց զավակների, թոռների ու գուցե ծոռների տարիքի մարդկանց․․․
Տղամարդիկ, որ միշտ համարվում էին խոսքի ու պատվի մարդիկ, այսօր դարձել են շարքային բամբասկոտ, հայհոյող ու անիծող․․․ Չէ, դուք պատկերացրեք՝ տղամարդը անիծում է մեկ այլ տղամարդու․․․ մեր հասարակությունը, կամ ընդհանրապես՝ առողջ հասարակությունը, նման վարքագիծ չէր դրսևորի․․․
Մի՛ զարմացեք, որ այսօր այդքան հեշտ կարելի է ակնատես լինել սպանությունների՝ ամենահիմար պատճառներով, որովհետև այդ սպանությունները ձեր տարածած ատելության ու նվաստացման հետևանքն են․․․
Դադարե՛ք ատելություն տարածել, ո՛չ մի քաղաքական գործիչ, ո՛չ մի ուրիշ մարդ արժանի չի, որ դուք ատեք միմյանց, որովհետև վաղը նրանք կփոխվեն, իսկ դուք իրար եք նայելու, դեռ տարիներով ձեր գրախ հայհոյանքով են ձեզ կերակրելու․․․
Ատելությունն ունի երկու սայր՝ մի սայրով դո՛ւ ես հարվածում, իսկ մյուսով՝ քեզ։
Արա Պողասյան, քաղաքագետ









