«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը գրել է.
«Չեն սիրում բոլորիդ, խոնարհվում են բոլորի առաջ (հատկապես՝ Էրդողանի), զզվում են բոլորիցդ:
Նիկոլ Փաշինյանը մի դեմագոգիկ կարգախոս ուներ։ Հիշում եք։ Չկրկնեմ։ Լրիվ հակառակ իմաստն ուներ։
Նրա սիրած կարգախոսի իրական պատկերը տալիս են իր ենթակաները, նրանց բարեկամներն ու ՔՊԿ-ական խաժամուժը։ Հաճախ նաև Նիկոլը։
Մեկը թքում է քաղաքացու վրա, մյուսը՝ միջնամատ ցույց տալիս, երրորդը «թավշյա» հեղափոխության/իշխանահանձնման խորհրդանիշներից մեկի՝ «Օպել» մակնիշի ավտոմեքենաների վարորդներին անվանում է «համբալ», չորրորդը հպարտ որակված քաղաքացուն համարում է «անգրագետ Պողոս», հինգերորդը հայ զինվորին համարում է դասալիք։
Երեկ էլ պարզվեց, որ ավտոբուսի թանկացումը բոյկոտողներին սրանք համարում են «թուլեք»։ Սա լրացուցիչ մոտիվացիա պետք է լինի մեր քաղաքացիների համար, որպեսզի նրանք բոյկոտեն քաղաքային տրանսպորտի անհիմն թանկացումը։ Բոյկոտը դառնում է նաև արժանապատվության հարց»։