Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աննա Հակոբյանին իշխանություն փոխանցելու սցենարի շրջանակում տեղի ունեցան վերջին աղմկոտ պաշտոնանկությունները

20/11/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Politik.am-ը գրում է.

 Շաբաթներ առաջ մենք տեղեկություններ ստացանք, որ ԱՄՆ պատվերով Հայաստանում իրականացվել է հարցում՝ Աննա Հակոբյանի հավանական վարչապետության վերաբերյալ հանրային տրամադրությունները հասկանալու համար։ Թե ի՞նչ արդյունք են ստացել՝ հայտնի չէ, բայց պարզ է, որ Արևմուտքի համար Փաշինյանին փոխարինողների ցուցակում կա նաև Աննա Հակոբյանը։

ԱՄՆ պլանները Աննա Հակոբյանի մասով լուրջ երանգներ են ստացել այն պահից, երբ Աննա Հակոբյանը հակառուսականության քաղաքականության շրջանակում այցելեց Ուկրաինա և ծաղիկներ խոնարհեց, իբրև ռուսների կողմից սպանված, անմեղ ուկրաինացիների հիշատակին, հանդիպեց Զելենսկի ամուսինների հետ։ Աննա Հակոբյանի այդ քայլին գնալը վստահեցրել է ամերիկացիներին, որ նա պատրաստ է գնալ ավելի հեռուն, քան Նիկոլ Փաշինյանը։

Ըստ էության, ԱՄՆ կողմից կուլտիվացվող այս սցենարն է Աննա Հակոբյանին ստիպում լինել գերակտիվ։ Նա հանդիպում է հաջողակ գործարարների, բլոգերների, կանանց, ուսանողների, զոհվածների հարազատների հետ։ Ամենօրյա ռեժիմով գովազդային տեսանյութեր են տարածվում Աննա Հակոբյանի գործունեության մասին։ Աննա Հակոբյանը, ըստ էության, վարում է ակտիվ քարոզարշավ, չնայած այն հանգամանքին, որ որևէ ընտրության մասին հայտարարված չէ։

Աննա Հակոբյանն իր գործունեությանը տալիս է աշխարհաքաղաքական երանգավորում։ Հենց սրա համար էր նա օրերս Վատիկանում կրկին հանդիպել Ուկրաինայի նախագահի կնոջ հետ։ Նա հստակ ուղերձ է հղում Արևմուտքին, որ պատրաստ է անել ամեն բան, եթե իրեն վստահեն։

Փորձագետները չեն բացառում, որ հենց Աննա Հակոբյանին իշխանություն փոխանցելու սցենարի շրջանակում տեղի ունեցան վերջին աղմկոտ պաշտոնանկությունները։ Կարևորագույն պաշտոնների նշանակվելու են մարդիկ, ովքեր սերտ կապեր ունեն հենց Աննա Հակոբյանի հետ։ ՆԳ նախարար նշանակվեց Աննա Հակոբյանի ընկերուհի Արփինե Սարգսյանը, իսկ տարածքային կառավարման նախարար Աննա Հակոբյանի սանիկ Դավիթ Խուդաթյանը։ Այս երկու պաշտոններն էլ առանցքային են ընտրությունների ժամանակ։
Կարճ ասած, Արևմուտքում լուրջ են տրամադրված Աննա Հակոբյանի հարցում և հիմա կարծես ամեն բան արվում է հենց այդ սցենարի իրագործման համար։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

11։00 հաշվով Գասպար Տերտերյանը դարձավ ոսկե մեդալակիր

Հաջորդ գրառումը

Դալմայի այգիների ջրատարի մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Կոտայքի մարզում

17/05/2026
Նորություններ

Այս քաղաքական պրոցեսը ստանալու է «երեխաների հեղափոխություն» անվանումը. Փաշինյան

17/05/2026
Նորություններ

Միայն իշխանական պաստառների նկատմամբ են ուշադիր, և դրանք վնասողին հասցնում են մահվան. Կարեն Քերիմյան

17/05/2026
Նորություններ

Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ Արթուր Խաչատրյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Դալմայի այգիների ջրատարի մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
Նորություններ

Ռոբերտ Աբաջյանի «կեղծ պապիկի» տունը «պաժառ» է ընկել. «Հրապարակ»

16/05/2026

Այս երկրում նույնիսկ վերելակ կանչես՝ վերջում Նիկոլի թեմայով ես իջնում։ Ում հետ խոսես, ինչից խոսես, մի տեղից անպայման հասնում են...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական