Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալիևի 20 տարվա չարդարացված հույսերը․ «Ժողովուրդ»

22/05/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2021 թվականի ապրիլի 14-ին խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեղադրելով նախկին իշխանությունների արտաքին քաղաքականությունը, հայտարարել էր. «Հայկական կողմը բանակցությունների շուրջ ունեցել է մի խնդիր՝ անընդհատ հույս ներշնչել Ադրբեջանին, որ նա բանակցությունների արդյունքում կհասնի այն բանին, ինչ ինքն ուզում է:

…Եթե դու 20 տարի անընդհատ հույս ես տալիս, գալիս է պահը, երբ այդ հույսը պիտի արդարացնես»։
Այս իրողությանը զուգահեռ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայկական կողմին կոչ է արել հրաժարվել Արցախի կարգավիճակի հարցից, ճանաչել այն որպես Ադրբեջանի մաս եւ փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը՝ խոստանալով, որ դրանից հետո պատրաստ է հայկական կողմի հետ սերտ համագործակցության՝ էներգակիրների մատակարարման ոլորտում։

Իսկ ինչպես են արձագանքում Ալիեւի պահանջներին ՀՀ խաղաղասեր իշխանությունները։ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հ1-ի եթերում չի բացառել, որ Հայաստանից գյուղեր եւ անկլավներ են փոխանցելու Ադրբեջանին։ Պետրոս Ղազարյանի հարցին՝ հնարավոր է արդյոք դեմարկացիայի արդյունքում ՀՀ-ից գյուղեր, անկլավներ տրվեն Ադրբեջանին, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը պատասխանել է. «Որեւէ մեկը չի կարող այդ հարցին հստակ պատասխանել. մենք ինչ ենք անում, ինչպիսի սահմաններ ենք ունենալու, դա պետք է բանակցվի, պետք է քննարկվի»:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ հայտարարել է. «Գաղտնիք չէ ոչ մեկի համար, որ խորհրդային ժամանակներում Խորհրդային Հայաստանն ունեցել է անկլավ՝ Ադրբեջանի կողմից շրջապատված, եւ հակառակը։ Այս հարցերը կարող են դառնալ քննարկման թեմա հետագայում այդ դելիմիտացիայի շրջանակներում, կարող են չդառնալ, կարող են ստանալ այս լուծումը կամ այն լուծումը»։ Նման մի միտք ԱԺ արտահերթ նիստին նշել էր նաեւ Նիկոլ Փաշինյանը։
Ի՞նչ է ստացվում. Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության՝ իրականացնելու Ալիեւի՝ 20 տարիների չարդարացված հույսերը ու սահմանազատման գործընթացով մի շարք գյուղեր ու տարածքներ հանձնելու Ադրբեջանին։ Եվ, որպես ձեռքբերում, նշում է, թե Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունները կակտիվանան։ Այս ամենն ինչի՞ գնով. բա արցախյան երկու պատերազմների ժամանակ հազարավոր նահատակվածների հիշատա՞կը…»

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պատմականորեն մենք ոչինչ չունենք զիջելու, Ադրբեջանի վերահսկողության տակ կան մեր տարածքները, բայց Հայաստանի վերահսկողության տակ չկան ադրբեջանական գյուղեր․ Էդիկ Մինասյան

Հաջորդ գրառումը

Կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Նորություններ

Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում. Վարուժան Գեղամյան

09/05/2026
Նորություններ

Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը, մեր բանակի ծնունդը և հերոսներին. Արցախի ԱԺ

09/05/2026
Հաջորդ գրառումը

Կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական