Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստ է անում, ըստ տեղեկությունների՝ թեման Հակոբ Ասլանյանի այսօրվա հայտարարությունն է. հայտնում է 24News-ը:
Քիչ առաջ ԱԺ եկավ պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ մասնակցելու նիտին:
Նկատենք, որ նիստին մասնակցում են քիչ թվով պատգամավորներ: Պատգամավորները չեն բացառում, որ նիստի ժամանակ կքննարկվի նաև Հակոբ Ասլանյանին խմբակցությունից հեռացնելու հարցը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ չգիտի՝ Հակոբ Ասլանյանի գլխում ինչ է կատարվում, համապատասխան մասնագիտական որակավորում չունի: