Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Քիչ առաջ գերեվարվել է ՀՀ ԶՈՒ ևս 6 զինծառայող. ՊՆ

Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։