Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաստացի Արցախն Ադրբեջանի մաս է. ՔՊ-ական նորընտիր պատգամավոր. «Իրավունք»

27/05/2022
- Տեղական

iravunk.com-ը գրել է. ««Իրավունքն» անդրադարձել էր, որ Երեւանի ավագանու «Իմ քայլից» ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համալրած նոր պատգամավոր ԳԱՅԱՆԵ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՆ ունի ընդամենը միջնակարգ կրթություն: Նա էլ մեզ ո՛չ ավել, ո՛չ պակաս վստահեցրել էր, որ քաղաքականության մեջ` կոնկրետ ԱԺ-ում եւ նաեւ ավագանիում, այդքան էլ կարեւոր չէ մասնագիտական կրթություն ունենալը: Հետեւապես, նրա հետ զրուցեցինք ոչ թե կրթական, այլ քաղաքական հարցերից:

– Տիկին Եղիազարյան, խորհրդարանական ո՞ր հանձնաժողովում եք պատկերացնում Ձեր օրենսդրական աշխատանքը:

– Հանձնաժողովների հարցում, ճիշտն ասած, որպես ավագանու անդամ, ինձ համար ցանկալի էր ընդգրկվել Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում, բայց քանի որ այնտեղ հանձնաժողովի անդամների ցանկալի քանակը համալրված է, հետեւաբար կփորձեմ տեսնել, թե որտեղ ինձ ավելի հարմար կլինի: Չի բացառվում, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով գնամ, որովհետեւ, որպես ավագանի էլ անընդհատ առնչվում եմ մեր քաղաքացիների բազմաթիվ հարցերին, փորձում եմ աջակցել: Նույն կերպ կշարունակեմ նաեւ Ազգային ժողովում ու կանեմ ամեն ինչ` հանուն մեր պետության եւ մեր ժողովրդի շահի:

– Այս ծանր շրջանում, երբ բազմում մեղքեր են վերագրվում իշխանությանը, ինչո՞ւ որոշեցիք վերցնել պատգամավորական մանդատը եւ կիսել նրանց հետ այդ պատասխանատվությունը:

– Եթե զբաղվում եմ քաղաքականությամբ եւ հանդիսանում եմ նաեւ քաղաքական թիմի անդամ, հետեւաբար կիսում եմ նաեւ իմ քաղաքական թիմի ամբողջ պատասխանատվությունը, ուղենիշն ու ամեն ինչը: Այնպես որ, պատրաստ եմ կրելու նաեւ այդ պատասխանատվությունը եւ անելու ամեն ինչ` ի բարօրություն մեր հայրենիքի: Այո՛, շատ ծանր շրջան է, եւ ես իմ ուժերի ներածի չափով անելու եմ ամեն ինչ, որպեսզի երկրում ե՛ւ իրավիճակը կարգավորվի, ե՛ւ քաղհասարակությունը համերաշխության գա:

– Իսկ Արցախի հարցում համամի՞տ եք իշխանության վարած հանձնելու քաղաքականության հետ:

– Ո՞ւմ ենք հանձնում, կարո՞ղ եք ասել:

– Ադրբեջանին, էլ ո՞ւմ…

– Այսինքն` մեր մո՞տ էր, հա՞, Հայաստանի Հանրապետության կազմում էր, հիմա էլ հանձնո՞ւմ ենք: Իհարկե, մեր Արցախն է, մեր պատմական հայրենիքի մասն է, բայց եկեք նայենք աշխարհի տեսանկյունից: Կարող ենք բոլորս էլ պնդել, թե «Արցախը մերն է, մերն է…», բայց ինչպե՞ս է դիտարկում աշխարհի հասարակությունն ու առհասարակ բոլոր երկրները: Քանի դեռ չկան ճանաչված սահմաններ, ճանաչված որպես անկախ պետություն կամ Հայաստանի կազմում, չենք կարող պնդել, թե Արցախը Հայաստանի մասն է: Մենք, որպես հայ ազգ, միշտ էլ նույն կերպ ենք ընկալում նաեւ Արեւմտյան Հայաստանը, որովհետեւ մեր պապերի տունն է եղել եւ համարում ենք` որպես հայրենիք, բայց կա պարզ իրողություն եւ իրավական փաստեր: Ինչքան էլ աչքներս փակենք դրա վրա, խուսափել հնարավոր չէ: Այսքան տարի մեզ միջազգային հանրությունն ընկալել է «օկուպանտ», որովհետեւ մեր հայրենիքն ենք համարել միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի կազմում ընդգրկված նախկին Սովետական Միության Ղարաբաղի ինքնավար մարզը:

– Այսինքն` ընդունում եք, որ Արցախն Ադրբեջանի մա՞ս է:

– Ոչ թե ընդունում եմ, այլ փաստացի` այո՛, Արցախն Ադրբեջանի մաս է: Հոգեբանորեն չենք կարող ընդունել, բայց այստեղ կան փաստեր, որոնց վրա չես կարող չհիմնվել, ինչը միջազգային հանրությունը մեր առջեւ դնում է: Այստեղ կարեւոր է, որ բանակցային գործընթաց սկսվի, եւ «անջատում հանուն փրկության» թեզն առաջ տանելով փաստենք, որ Ադրբեջանն այն ժողովրդավար պետությունը չէ, որի սահմաններում կարող է գոյատեւել Արցախը, թեկուզ որպես ինքնավար մարզ կամ վարչական միավոր` Ադրբեջանի կազմում: Այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում այս հարցը պետք է ճիշտ ուղղությամբ տանել եւ շատ զգուշավոր լինել: Հիմա մենք այս ծանր պատերազմի հետեւանքներից հետո, անպատասխանու հայտարարություններ անելով, ինչ է թե բոլորին դուր գանք, չենք կարող ավելի վատ իրավիճակի հասցնել բանակցային հարցը»:

Նախորդ գրառումը

Մեր խնդիրը նախկին–ներկա կեղծ բանավեճը զրոյացնելը, անցյալին անկեղծ ու ճշգրիտ գնահատական տալն է.

Հաջորդ գրառումը

Հակոբ Ավետյանն ազատ է արձակվել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026
Նորություններ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան

21/07/2026
Նորություններ

Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետին

21/07/2026
Հաջորդ գրառումը

Հակոբ Ավետյանն ազատ է արձակվել

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական