Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Տոյվո Կլաարը ՀՀ ՄԻՊ-ին է ուղարկել ադրբեջանական նոր տեսանյութեր

«Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ինձ տեսանյութեր է ուղարկել, որոնք ադրբեջանական կողմը փորձում է ներկայացնել որպես հայկական կողմի հանցագործությունների ապացույց։ Իրավական գնահատական ​​տալու համար ես դրանք ուղարկել եմ Գլխավոր դատախազություն։ Սպասում եմ արձագանքի»,- հայտնել է ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։

Նրա խոսքով տեսանյութերը վերաբերում են 2020 թվականին։