Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վեջնական կործանումից՝ հինգ պակաս ենք. Հարություն Հարությունյան

09/03/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հարություն Հարությունյանը գրում է.

Սիրիայում աղետ է և այդ աղետի անունն է թուրքական քաղաքականություն, որ կոչվում է «Բարեշ»:
Այս տարիների ընթացքում մտքիցս դուրս չեն գալի Ասադ-Էրդողան «մեղրամիսի» կադրերը: Ի՜նչ սիրով էին իրար հետ, ի՜նչ եղբայրություն էր, ի՜նչ երջանիկ էր Ասասդը: Դեռ այն ժամանակ, ոչ միայն իմ, այլև շատերի համար պարզ էր, որ թուրքի հետ սիրախաղը վատ ավարտ է ունենալու:

Անկեղծ, եթե Ասադի հայրը ողջ լիներ, որդու ականջը կքաշեր ու մի հատ էլ հայրական ապտակ կտար, բայց թուրքերը լավ գիտեն գնահատել ժամանակը՝ Հաֆեզ ալ-Ասադը չկար իսկ որդին մանկամիտի մեկն էր՝ ճիշտ չգնահատեց հոր վաստակը: Փորձեց իր խաղը խաղալ, իր զրոյական կետից: Հիմա Սիրիայում ողբերգություն է, համատարած ոչնչացնում են ալեւիներին: Իսկ ովքե՞ր են ալեւիները: Վարկած կա , որ ալեւիները կիլիկյան հայերի ժառանգներն են , որոնք բնակվել են Միջերկրական ծովի հյուսիսարեւելյան ափերին՝ 1080-1400թ: Ի սկզբանե եղել են քրիստոնյաներ:

1970-ականներին ընդունելով շիաականություն մինչ օրս որոշ չափով պահպանել են իրենց կրոնը` քրիստոնեությունը, որը դարերի ընթացքում մշտապես գտնվել է իսլամի ազդեցության տակ: Ալեւվիները լինելով շիաներ աստվածացնում են Հիսուսին, ընդունում են քրիստոնյա առաքյալներին, իրենց երեխաներին անվանակոչում են նրանց պատվին եւ նշում են քրիստոնեական որոշ տոներ: Թուրքիայի տարածքում շատ կան ալեւվիներ, ովքեր գիտեն, որ իրենք ծագումով հայեր են և այդ մասին զրույցներում խոստովանում են: Հետաքրքիր է, որ Օսմանյան կայսրության փլուզումից հետո ֆրանսիական մանդատի տակ գործում էր ալեւիական պետությունը։ Սակայն ֆրանսիական իշխանությունների որոշման համաձայն, 1936թ այն միացվեց Սիրիային:

Հիմա, այն ինչ կատարվում է Սիրիայում, մեզ հետ տեղի է ունեցել 20-րդ դարասկզբին: Նույնը եղավ 20-րդ դարի վերջին՝ Սումգայիթ, Բաքու, Մարաղա և միայն համախմբված ուժի ցուցադրությամբ հնարավոր եղավ կասեցնել ցեղասպանության շարունակությունը: 2018 թ իշխանազավթումից հետո, Հայաստանում , այսինքն պատմական Հայաստանից մնացած մի պատառիկում, ենթադրաբար Թուրքիայի կողմից իշխանության բերվեցին Ասադի պես մտածող քաղաքական գործիչներ, ովքեր կամովին, կեղծ խաղաղության քողի տակ, սիրահոժար կործանեցին Արցախը:

Հերթը պատմական Հայաստանից մնացած վերջին պատառինն է, որ փշի պես մնացեռլ է թուրքերի կոկորդում: Թուրքիան՝ Հայաստանը թրքացնելու և հայկական հարցը վերջնականապես թաղելու համար երբեք այսքան նպաստավոր պայմաններ չի ունեցել: Բայց դա մեկ օրում չի եղել, հատուկ ծառայությունների տարիների տքնաջան աշխատանք էր, որ պսակվեց հաջողությամբ:

Երբ մենք էշի ականջում քնած էինք, նարնք նպատակաուղղված աշխատում էին: Նաև ժամանակաշրջանը նպաստեց թուրքերի իղձերի իրականացմանը: Մենք գինարբուքի մեջ էինք և՝ ենք: Նրանք, վստահաբար հիմա ծրագրում են հաջորդ ներխուժումը , թուրքական գենետիկայի բոլոր հատկություններով: Աղ ու հացով դիմավորումը փրկություն չէ, թքած ունեն: Եւ սա պետք է հասկանա յուրաքանչյուր հայ, որտեղ էլ ապրի: Վեջնական կործանումից՝ հինգ պակաս ենք:

Մի բան էլ, երբ աշխատում էինք «#Կեղծ_խաղաղության_գինը» ֆիլմի սցենարի վրա, մի պարբերություն կար, որ խորհրդակցեցինք թուրքագետների հետ և լսելով նրանց, հանեցինք սցենարից: Պարբերության իմաստը հետևյալն էր՝ « թուրքերենում «խաղաղություն» բառ գոյություն ունի: Այն կոչվում է «բարեշ», այսինքն՝ բարիշել: Ոչ թե խաղաղություն կնքել, այլ բարիշել:

Եւ իրոք կարելի է ձեւական բարիշել, իսկ հետո նորից թշնամանալ: Բառի բուն թարգմանության մասին չէ խոսքը այլ լեզվամտածողության: Հիմա, մենք ուզում ենք խաղաղության պայմանագիր կնքել, թուրքերը ուզում են բարիշել, ճիշտ այնպես. ինչպես եղավ Սիրիայում: Սթափվել է պետք, էլ տեղ չի մնացել իսկ 2026թ գուցե և չհասնենք:


Հ.Գ.

Մի քիչ երկար ստացվեց, դեսից դենից բայց դե մարդու սիրտ ա պայթում: Խելքի գալ է պետք

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սպիտակ տունը կրկնում է Դոնալդ Թրամփի նախազգուշացումը Իրանին միջուկային ծրագրի վերաբերյալ

Հաջորդ գրառումը

Դուք շատ լավ էլ գիտեք, թե ով բերեց Նիկոլին, մնում է ձեր տաբուները հանել ու տալ Նրա անունը, Ում Անունը Չի Կարելի Տալ. «Հայտնի ուժերը» կրկին հաղթում են. Աղասի Ենոքյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Հաջորդ գրառումը

Դուք շատ լավ էլ գիտեք, թե ով բերեց Նիկոլին, մնում է ձեր տաբուները հանել ու տալ Նրա անունը, Ում Անունը Չի Կարելի Տալ. «Հայտնի ուժերը» կրկին հաղթում են. Աղասի Ենոքյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական