Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Վարչախմբի պարագլուխը որոշել է սպանել պրոֆեսորին. Գ. Նազարյան

Վարչախմբի պարագլուխը որոշում է կայացրել սպանել պրոֆեսոր Արմեն Չարչյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Նա սրտամկանի սուր կաթված է տարել հենց կալանավայրում, շաքարը սարսափելի բարձր է։

Շեշտեմ նաեւ, որ անկախ առողջական վիճակից մեր գործընկերը ազատությունից զրկվել է ապօրինաբար եւ անազատության մեջ է պահվում ապօրինաբար։

Պահանջում եմ անհապաղ ազատ արձակել վաստակաշատ, բազմաթիվ կյանքեր փրկած, տասնյակ հազարավորներին առողջացրած բժշկին»,- գրել է Նազարյանը։