Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Սեյրան Սարոյանը կհուղարկավորվի ծննդավայրում

Գեներալ Սեյրան Սարոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 14-ին, Էջմիածին քաղաքի Մաշտոցի 83 հասցեից, ժամը 14։00-ից 18։00-ը։

Հուղարկավորությունը տեղի է ունենալու օգոստոսի 15-ին, գեներալի ծննդավայրում՝ Հայկաշեն գյուղում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 12-ին երկարատև հիվանդությունից մահացել է արցախյան առաջին պատերազմի մասնակից, Արցախն ազատագրած գեներալ Սեյրան Սարոյանը։