Երկուշաբթի, Հոկտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պետք է պետական մակարդակով բացառվի սուտը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

18/05/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պետք է պետական մակարդակով բացառվի սուտը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարությունում ասվում է. «Մեր կյանքում սուտը եղել է միշտ և ամենուր, սակայն ոչ նման ահռելի չափերով։ Դրա մասշտաբայնության մեջ իրենց «անգնահատելի» ավանդն ունեն Հայաստանի ներկա իշխանությունները, որոնք ստում էին ու ստում են միշտ և ամենուրեք․ հանրահավաքների ժամանակ, հեռուստատեսության ու այլ էկրաններից, ստում էին պատերազմից առաջ, ընթացքում, հետո։ Իշխանական ստերն օրեցօր դարձան էլ ավելի վտանգավոր։ Արդյունքում ունեցանք, ունենք խաբված ժողովուրդ, հուսահատության փոխակերպված դառն իրականություն։

Առանձին-առանձին չթվարկելով ներկա իշխանության ստերը (դա անելու համար ամիսները չեն բավականացնի), փաստենք միայն, որ Հայաստանի գալիք ղեկավարությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել պաշտոնյաների կողմից սուտ տեղեկություններ հաղորդելը կանխելու ուղղությամբ, ընդհուպ արարքը քրեականացնելու միջոցով։ Այս նախաձեռնության կարևորությունն ու հրատապությունն անհնար է գերագնահատել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայում շատ պաշտոնյաներ պարզապես հաճույք են ստանում ստելուց։ Հաճույքի այդ «աղբյուրը» պետք է չորացնել։

Նախկինում նմանատիպ օրենսդրական առաջարկությունների թիրախը հիմնականում եղել է մարդկանց ազատ խոսքի սահմանափակումը, քանի որ դրանում պատասխանատվության ենթակա անձանց շրջանակը չէր սահմանափակվում պաշտոնյաներով, իսկ մեր առաջարկությունը բխում է հենց հասարակության շահերից․ այն պետական լծակների տիրապետող անձանց օրենքով կպարտավորեցնի գործել ազնիվ՝ այդ նույն օրենքի ուժով պարտադրելով չխաբել ժողովրդին՝ ելնելով գերատեսչական կամ այլ շահերից։

Այսպիսով, մենք առաջարկում ենք հանրային քննարկման դնել և համապատասխան օրենսդրական մեխանիզմներով ՀՀ քրեական օրենսգրքում ավելացնել հետևյալ բովանդակությամբ հոդված․

Պաշտոնատար անձի կողմից կեղծ կամ սուտ տեղեկություններ տրամադրելը կամ հրապարակելը

1․ Պաշտոնատար անձի կողմից կեղծ կամ սուտ տեղեկություններ տրամադրելը կամ հրապարակելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու, կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը հանգեցրել է ծանր հետևանքների կամ մարդու մահվան`

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու, կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։

Վերոնշյալ հոդվածով նախատեսված կարգավորումները պայմանական բնույթի են, մենք բաց ենք մեր գործընկերների կարծիքների ու առաջարկությունների առաջ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանական զինված ծառայողները, անօրինական գտնվելով ՀՀ ինքնիշխան տարածքում, զենքով սպառնացել են հովիվների` ՀՀ սահմանային բնակիչներին.ՄԻՊ

Հաջորդ գրառումը

Տեղի ունեցածի առաջնային պատասխանատուն՝ ցանկացած նման իրավիճակում, երկրի քաղաքական ղեկավարությունն է.Տիգրան Աբրահամյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Իշխանության գոյաբանական վախի հետևանքով կիրառվող քաղաքական տեռոր. Դավիթ Անանյան

20/10/2025
Նորություններ

Վարդան Ղուկասյանը չի ձերբակալվել, նա մեկուսացված է իր աշխատասենյակում. իրավապահներ

20/10/2025
Նորություններ

Շնորհակալ եմ Հայ Եկեղեցին հայի անուն-ազգանունով բորենիներից հերոսաբար և անձնվիրաբար պաշտպանելու համար․ Միքայել սրբազան

20/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձերբակալել են Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին

20/10/2025
Հաջորդ գրառումը

Տեղի ունեցածի առաջնային պատասխանատուն՝ ցանկացած նման իրավիճակում, երկրի քաղաքական ղեկավարությունն է.Տիգրան Աբրահամյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Անժամկետ գործադուլ ենք հայտարարում. մեր ձայնն ենք բարձրացնելու, պահենք մեր քաղաքապետին. Գյումրիի փոխքաղաքապետ

20/10/2025

Երևան ենք շարժվում, Գյումրրիի քաղաքապետարանն անժամկետ գործադուլ է հայտարարում. դրա իրավունքն ունենք, մեր քաղաքապետին, մեր լիդերին անկարգ ձևով չհասկացանք՝ ինչու...

ԿարդալDetails

ՔՊ-ն այդպես էլ չմարսեց այդ պարտությունը և ամեն գնով փորձելու է զավթել Գյումրին. Մհեր Մելքոնյան

20/10/2025

Տեսանյութ. «Մասկի շոու». ուժայինները Վարդան Ղուկասյանին շենքից հանել են՝ ջարդելով հետնամուտքերից մեկի դուռը և առևանագել

20/10/2025

Ոչ ոք չի կարող ասել՝ Ղուկասյանը կաշառք վերցրել է, թե ոչ, բայց անմեղության կանխավարկածը ոտնահարվում է ՔՊ-ի կողմից. պատգամավոր

20/10/2025

Տեսանյութ. Ձերբակալում են քաղաքացիներին, գյումրեցիները դեռ դիմադրում են. ուժայիններին թույլ չեն տալիս Վարդան Ղուկասյանին բերման ենթարկել.

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական