Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պետության հանդեպ 500 հազար դոլար պարտքի դիմաց ՊՆ-ն 2004 թվականին բանկից ստացել է շինություն և 1 ամիս անց 410 հազար դոլարով պակաս վաճառել մեկ այլ բանկի. Դատախազություն

21/06/2023
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պաշտպանության նախարարությունը «Կրեդիտ-Երևան բանկ» ՍՊ ընկերությունից, պետության հանդեպ ունեցած 500 հազար ԱՄՆ դոլար պարտքի դիմաց, 2004 թվականին ստացել է Ընկերությանը պատկանող 441,01 քմ մակերեսով շինությունը և նույն գույքը մեկ ամիս անց՝ 90 հազար ԱՄՆ դոլարով՝ 410 հազար ԱՄՆ դոլարով պակաս, վաճառել «Անելիք բանկ» ՍՊԸ-ին:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախոզությունից:

«Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել է Նոր Նորք վարչական շրջանի «Տիգրան Մեծի անվան զբոսայգու» տարածքի Մոլդովական 27ա հասցեում գտնվող գույքի և տարածքի օտարման գործը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2004 թվականի մայիսի 17-ին «Կրեդիտ-Երևան բանկ» ՍՊԸ-ին տրվել է Մոլդովական 27ա հասցեում գտնվող 441,01 քմ մակերեսով շինության սեփականության և 525 քմ մակերեսով հողամասի վարձակալության վերաբերյալ իրավունքի վկայականը (հողամասը, Երևանի քաղաքապետի 2004 ապրիլի 27-ի թիվ 697-Ա որոշմամբ, ընդգրկված է եղել օտարման ոչ ենթակա հողերի ցանկում):

2004 թվականի հունիսի 1-ին «Կրեդիտ Երևան բանկ» ՍՊԸ լուծարվող բանկի և Պաշտպանության նախարարության միջև՝ ի դեմս նախարար Ս.Ս.-ի կողմից լիազորված անձ Վ.Ա.-ի, կնքվել է պայմանագիր, ըստ որի՝ Բանկը Պաշտպանության նախարարության հանդեպ իր ունեցած 500 հազար ԱՄՆ դոլար պարտավորությունների դիմաց՝ ՊՆ-ին է հանձնել Մոլդովական 27ա հասցեում գտնվող 441,01 քմ մակերեսով շինությունն ու 525 քմ մակերեսով հողամասը:

Պայմանագրով Նախարարությունը պարտավորվել է գույքի վաճառքից գոյացած գումարը՝ 500 հազար ԱՄՆ դոլարը գերազանցելու դեպքում, ավել գումարը վերադարձնել «Կրեդիտ Երևան բանկ» ՍՊ ընկերությանը:

Մինչդեռ, ընդամենը մեկ ամիս 12 օր անց՝ 2004 թվականի հուլիսի 13-ին, Նախարարությունը՝ ի դեմս նախարար Ս.Ս.-ի, նույն գույքը 90 հազար ԱՄՆ դոլարով՝ 410 հազար ԱՄՆ դոլարով պակաս, վաճառել է «Անելիք բանկ» ՍՊԸ-ին:

Բացի այդ, Կառավարության՝ 2005 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված տարածքը, դեռևս չպարզված հանգամանքներում, առանձնացվել է այգու սահմաններից՝ դասակարգվելով որպես հասարակական կառուցապատման հողամաս: Մասնավորապես՝ 2006 թվականին Երևանի գլխավոր ճարտարապետն «Անելիք բանկ»  ՍՊԸ-ին հայտնել է, որ հողամասը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդված սահմանափակումների ցանկում չէ և կարող է օտարվել, ինչի հիման վրա հողամասն ուղղակի վաճառքով՝ 2 մլն 375 հազար 100 դրամով օտարվել է վերը նշված Բանկին: 2007 թվականին Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ Բանկին վաճառվել է նաև հողամասին հարակից 274, 85 քմ մակերեսով հողամասը, ինչպես նաև տրամադրվել է 239 քմ մակերեսով հողամաս՝ առանց քաղաքաշինական գործունեություն իրականացնելու թույլտվության:

2018 թվականին «Անելիք բանկ» ՍՊԸ-ն անշարժ գույքը 135 մլն 556 հազար 400 դրամով վաճառել է քաղաքացիներ Ա.Վ.-ին և Ար.Վ.-ին:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունը 2023 թվականի հունիսի 12-ին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

2023 թվականի հունիսի 13-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԳ փոխնախարարը Եվրախորհրդարանի ներկայացուցիչներին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Հաջորդ գրառումը

Հոկտեմբերի 19-ին հնարավորություն կար Շուշիի պահպանմամբ հրադադարի հասնել, Փաշինյանը ստում է․ Հայկ Մամիջանյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026
Դասական

Մահացել է օպերային երգչուհի Ալիս Մանուկյանը

08/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց ցեղասպանության մասին արխիվային հրապարկումները

08/05/2026
Հաջորդ գրառումը

Հոկտեմբերի 19-ին հնարավորություն կար Շուշիի պահպանմամբ հրադադարի հասնել, Փաշինյանը ստում է․ Հայկ Մամիջանյան

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական