Հինգշաբթի, Մայիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոր աղմուկ և հին մեղադրանքներ Բաքվից. «Գեղարդ» հիմնադրամ

15/02/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գեղարդ հիմնադրամը հայտնում է. Ռուսաստանցի բլոգեր, ճանապարհորդ Մաքս Վերնիկը մոտ մեկ ամիս առաջ յութուբյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել՝ «Երևան․ Կոնդ հնագույն թաղամասը և պարսկական մզկիթը» վերնագրով։ Շաբաթներ անց՝ տեսանյութը հայտնվել է ադրբեջանական մեդիայի ուշադրության կենտրոնում։ Աղմուկի առիթը Թափաբաշի կամ Աբաս Ղուլի խանի՝ նախկինում մզկիթ եղած շինությունն է։

«Արևմտյան Ադրբեջանի համայնքը», ադրբեջանական լրատվամիջոցներն աղմուկ են բարձրացրել՝ հայերին մեղադրելով «ադրբեջանական մզկիթը» ոչնչացնելու մեջ, վրդովմունք հայտնելով, որ «տարածքի հայ սեփականատերն այնտեղ ռեստորան ունի, որտեղ անգամ գինի է մատուցվում»։ Թեման շարունակել է Իրանում Ադրբեջանի դեսպանը՝ փորձելով հակահայկական տրամադրություններ գրգռել․ «Հայաստանն անհարգալից վերաբերմունք է ցույց տալիս Երևանում գտնվող ադրբեջանական մզկիթի նկատմամբ՝ զբոսաշրջիկներին սպիրտային խմիչքներ առաջարկելով»։

Այս ամբողջ աղմուկն ուղեկցվում է Երևան քաղաքի և Կոնդ թաղամասի ադրբեջանական լինելու կեղծ պնդումներով։

 Վառ երևակայություն է պետք ունենալ այդ և Երևանում նախկինում եղած մզկիթներն ադրբեջանական անվանելու համար։ Մյուս կողմից՝ դա ամբողջությամբ տեղավորվում է պատմական, կրոնական, մշակութային արժեքներն ու շինությունները յուրացնելու ադրբեջանական պետական քաղաքականության և Հայաստանի հանդեպ ապօրինի պահանջներ ներկայացնելու ռազմավարության մեջ։

Թափաբաշի և մի շարք այլ մզկիթներ կառուցվել են, երբ Երևանը պարսկական տիրապետության տակ էր․ դրանք շիայական, պարսկական մզկիթներ են և որևէ կապ չունեն ադրբեջանական մշակույթի հետ։

Մզկիթի վերաբերյալ շատ տեղեկություններ չկան։ 2022 թվականին հրատարակված «Երևանի քաղաքաշինության առանձնահատկությունները պարսկական տիրապետության շրջանում» հոդվածում Թափաբաշի մզկիթի վերաբերյալ նշված է․ «Կոնդի (Թափաբաշի) մզկիթը հիմնվել է 1687 թվականին, Երևանում, մասնակի պահպանվածներից է, այժմ օգտագործվում է որպես բնակելի տուն։ Հայտնի է նաև Աբաս Ղուլի խանի մզկիթ անունով։ Կոնդի մզկիթն ունեցել է երկու գմբեթ՝ մեծ ու փոքր։ Ունեցել է շքաղյուսներով երեսպատում` ռոմբաձև զարդապատկերներով: Մզկիթն ամբողջությամբ աղյուսաշեն էր:»։

Ադրբեջանական քարոզչական ռեսուրսներից մեկում ևս անդրադարձ կա մզկիթին, որտեղ այն չի նշվում որպես ադրբեջանական։ Ադրբեջանցի չի հիշատակվում նաև Աբաս Ղուլի խանը։

Ադրբեջանական իշխանությունների քարոզչական գործիքակազմում լայնորեն օգտագործվում են հայելային մեղադրանքներն ու գործողությունները։

Հայկական կողմը, նաև միջազգային լրատվամիջոցները, հասարակական կազմակերպությունները բազմաթիվ ապացույցներն են ներկայացրել, թե ինչպես է Ադրբեջանն Արցախում ոչնչացնում հայկական հոգևոր մշակութային ժառանգությունը կամ բռնայուրացնում այն՝ անվանելով աղվանական և ադրբեջանական։ Վերջին տարիներին Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամ, Բերձորի Սուրբ Համբարձման և այլ եկեղեցիներ, ոչնչացրել է գերեզմանոցներ։ Ադրբեջանական վանդալիզմի ամենացայտուն օրինակներից է հայկական խաչքարադաշտի ոչնչացումը Նախիջևանում։ Այս և այլ հարցերով հայկական կողմը բազմիցս դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին և միջազգային այլ կառույցների։

Ադրբեջանը հաճախ կեղծ մեղադրանքներ է ներկայացնում Հայաստանի դեմ։ Կոնդի մզկիթի վերաբերյալ «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության հայտարարության մեջ նշվում է․ «․․․ հայկական կողմից ադրբեջանական մշակութային հուշարձանների ոչնչացումը միջազգային իրավունքի խախտում է՝ ներառյալ 1954 թվականի Հաագայի կոնվենցիան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան որոշումները․․․։ Կոչ ենք անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին և այլ միջազգային կազմակերպություններին հրատապ քայլեր ձեռնարկել, ճնշում գործադրել Հայաստանի վրա․․․»։

Ամերիկացի գիտնական, իրավագետ Քենեթ Մարկուսն իր աշխատանքներից մեկում քննարկում է «հայելային մեղադրանք» եզրույթը։ Մարկուսը նշում է․ «հայելային մեղադրանքի հիմնական միտքը շատ պարզ է՝ պրոպագանդիստները թշնամուն վերագրում են այն, ինչ իրենք են պատրաստվում անել»։ Այն հռետորական տեխնիկա է, որով կողմերից մեկը մյուսին կեղծ մեղադրանքներ է ներկայացնում այն ամենի մեջ, ինչ ինքը պատրաստվում է անել։ Քենեթ Մարկուսը նշում է․ «ապացուցված է, որ հայելային մեղադրանքը ցեղասպանություն նախաձեռնողների ձեռքում առանցքային մեխանիզմներից մեկն է ցեղասպանություն իրականացնելու գործում»։  

Ադրբեջանը «հայելային մեղադրանքը» կիրառել է պատերազմ սկսելու, Արցախը հայաթափելու, մշակութային ցեղասպանություն իրականացնելու համար։ Բաքուն հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը քողարկելու համար սկսում է աղաղակել ու մեղադրել Հայաստանին՝ ադրբեջանական մտացածին օբյեկտներ ոչնչացնելու մեջ։

Հայկական կողմին ադրբեջանական մզկիթ ոչնչացնելու մեջ մեղադրող Բաքուն շատ հաճախ հոգատար վերաբերմունք չի դրսևորում իր տարածքում գտնվող մզկիթների նկատմամբ։ «Գեղարդ» հիմնադրամն անդրադարձել է այս թեմային։ Վերջին տասնամյակների ընթացքում այդ երկրում, տարբեր պատճառաբանություններով, փակվել են բազմաթիվ մզկիթներ, ինչպես օրինակ՝ «Ջումա», «Աբու Բաքր», «Շեհիդլեր», «Լեզգիական», «Ահլ-ալ Սուննի» և այլն։ Քանդել են նաև մի շարք մզկիթներ, այդ թվում՝ Կասպից ծովի ափին՝ «Նավթային քարեր» կոչվող վայրում, Լերիքի շրջանի Փաշթաթյուք գյուղի մզկիթը: 2017 թվականին Ադրբեջանում հասարակական լայն դժգոհություն էր առաջացրել «Հաջը Ջավադ» մզկիթը քանդելու որոշումը: Հասարակական դժգոհությանն ու դիմադրությանը չարժանանալու համար մզկիթը քանդել են գիշերով: Սրան զուգահեռ՝ մի շարք մզկիթներ էլ պարզապես անտերության են մատնված։ Օրինակ՝ Ապշերոնի շրջանի Գորադիլ գյուղի մզկիթն արտաքինից ոչնչով նման չէ մզկիթի, իսկ ներսում չվերանորոգված ու բարձիթողի վիճակ է:

Որոշ մզկիթներ պարզապես փլուզման եզրին են կամ, չգործելու արդյունքում, տարբեր կիրառություններ են ստացել: Օրինակ՝ Նովխանայի «Շահ սուլթան Հուսեյն» մզկիթը կիսավեր վիճակում է: Այն դարձել է թմրամոլների հավաքատեղի: Իսկ մզկիթի շրջակայքի մի մասը վերածվել է աղբավայրի, մյուս մասում էլ կենդանիներ են արածում:

Ամփոփման փոխարեն՝

Այս օրերին, երբ Ադրբեջանում անհիմն աղմուկ են բարձրացրել, պարզ դարձավ, որ ադրբեջանցիներն Արցախի Հադրութի շրջանում ոչնչացրել են Մարիամաձոր գյուղը, որտեղ գտնվում է Սուրբ Մինաս եկեղեցին (1601 թվական)։ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի նախկին դեսպանը սեռական ոտնձգության է ենթարկել երեք աշխատակցի

Հաջորդ գրառումը

Ալենը գովազդու՞մ է Էստոնիան. Գագիկ Համբարյան

Համանման Հոդվածներ

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Փաշինյանը ընտրվի, մեր ապագան Արևմտյան Ադրբեջանն է լինելու․ ու շատ մեծ հարցական է՝ Սյունիքը կմնա՞, թե՞ ոչ. Ռոբերտ Քոչարյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ հասցեական գնահատականները ոչ թե զսպում, այլ ավելի են քաջալերում գործող իշխանությանը. «Հայաստան» խմբակցություն

13/05/2026
Նորություններ

Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել․ ՆԳՆ

13/05/2026
Հաջորդ գրառումը

Ալենը գովազդու՞մ է Էստոնիան. Գագիկ Համբարյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ւր են վերադառնալու ադրբեջանցիները. Ալիևը պաշտոնապես պահանջել է տրամադրել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հստակ ժամկետ. Արթուր Խաչիկյան

13/05/2026

Հաշվի առնելով, որ հարևան հանրապետությունում շարունակվում են «Արևմտյան Ադրբեջան» (այսինքն՝ մեզ մոտ՝ Հայաստան) վերադառնալու թեմայով համաժողովները, և որ Ալիևը պաշտոնապես...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026

2026 թվականի մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ախալցիխեի Սուրբ Նշան լքված և չգործող եկեղեցում իրականացվել է բարբարոսական գործողություն: Անհայտ անձինք...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական