Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մի նոր հայկական օջախ է ձևավորվելու նաև իմ ընտանիքում. ամուսնանալու է իմ ավագ որդին՝ Նվեր Ծառուկյանը. Գագիկ Ծառուկյան

03/04/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ծառուկյան ընտանիքի կողմից այսօր 100 միլիոն դրամ է փոխանցվել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին, որպեսզի հնարավորինս արագ կազմակերպվի մեր վիրավորում ստացած տղաների ապաքինումն ու վերականգնումը, որպեսզի շատ շուտով մենք լսենք նրանց նոր ընտանիքներ կազմելու մասին բարի լուրերն ու հավատանք, որ հայ ժողովրդին հնարավոր չէ կոտրել, որ մենք միշտ ոտքի ենք կանգնում ու պայքարում հանուն մեր հավատի, մեր երկրի ու մեր պետականության: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Վաղը՝ ապրիլի 4-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը մեր քրիստոնյա տոնացույցում առանձնահատուկ նշանակություն ու խորհուրդ ունի: Խորհրդանշական այս օրը ուզում եմ առանձնահատուկ խոնարհումս բերել 44-օրյա պատերազմի ժամանակ իրենց կյանքը հայրենիքի պաշտպանության համար զոհած մեր բոլոր քաջորդիների հիշատակին: Հավերժ փա՛ռք տղերք…

Արցախյան երկրորդ պատերազմի հասցրած վերքերը դեռ շատ երկար տարիներ չեն սպիանալու: Մեր հերոս նահատակների հիշատակը հավերժ մնալու է մեր սրտերում և մենք ամեն ինչ անելու ենք նրանց սերունդներին հաղթանակած հայրենիք վերադարձնելու համար: Եկեղեցական կարևորագույն այս տոնը Սուրբ Զատիկը՝ հարության և նոր կյանքի խորհրդանիշն ունի և մեր հայրենիքին բաժին հասած դժվարին այս փորձություններից հետո անգամ մենք պետք է շարունակենք ապրել՝ հանուն մեր սերունդների ու մեր պետության ապագայի: Այս պատերազմում վիրավորում ստացած մեր հերոսներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում և վերականգնում:

Հույս ունեմ, որ շատ շուտով նրանց տեսնելու եմ ոտքերի վրա ամուր կանգնած և կյանքի հանդեպ լավատեսությամբ լցված: Ուզում եմ հավատալ, որ այս հերոսներից յուրաքանչյուրն առաջիկայում գտնելու է իր բաժին երջանկությունն ու ձևավորի նոր, հայկական, ավանդական ամուր ընտանիք, բալիկներ ունենա, ապագա զինվորներ ու մայրեր պարգևի մեր ժողովրդին: Հատկապես այսօր, մեր հայրենիքի ու մեր ժողովրդի համար դժվարին այս ժամանակաշրջանում՝ նոր ընտանիքների ձևավորումն ու բալիկների լույս աշխարհ գալը կենսական նշանակություն ունի մեր պետության ու հասարակության համար: Այս հարցում ես պատրաստակամ եմ լինել մեր հերոսներից յուրաքանչյուրի կողքին: Օգնել ու աջակցել նոր ընտանիք ստեղծելու հարցում, ցանկացած պարագայում կիսել նրանց հոգսն ու խնդիրները՝ միայն թե մեր հայկական ընտանիքների ու դրանցում ծնվող բալիկների թիվն ավելանա:

Մի քանի օրից մի նոր հայկական օջախ է ձևավորվելու նաև իմ ընտանիքում. ամուսնանալու է իմ ավագ որդին՝ Նվեր Ծառուկյանը: Ես ուզում եմ հավատալ, որ ցանկացած նոր հայ ընտանիքի ձևավորման մասին նորությունը պետք է մի փոքր լավատեսություն ու ապագայի նկատմամբ հավատ բերի մեր հասարակության համար դժվարին այս ժամանակներում:

Իսկ մինչ այդ՝ Ծառուկյան ընտանիքի կողմից այսօր 100 միլիոն դրամ է փոխանցվել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին, որպեսզի հնարավորինս արագ կազմակերպվի մեր վիրավորում ստացած տղաների ապաքինումն ու վերականգնումը, որպեսզի շատ շուտով մենք լսենք նրանց նոր ընտանիքներ կազմելու մասին բարի լուրերն ու հավատանք, որ հայ ժողովրդին հնարավոր չէ կոտրել, որ մենք միշտ ոտքի ենք կանգնում ու պայքարում հանուն մեր հավատի, մեր երկրի ու մեր պետականության:

Աստված պահապա՛ն հայ ժողովրդին….»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բամբասանքի, ստի ու կեղծիքի միջոցով այս դավաճանների խմբակին իշխանության բերեցին․ Բագրատ Եսայան

Հաջորդ գրառումը

Վարդանանց փողոցի տներից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել․ այրվել են կենցաղային իրեր

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Վարդանանց փողոցի տներից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել․ այրվել են կենցաղային իրեր

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական