Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է. «Առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանը իրեն շրջապատել է օլիգարխներով և վատ համբավ ու կասկածելի անցյալ ունեցող մարդկանցով։ Դրանց արանքում մեկումեջ երևում են դեմք ու անցյալ չունեցող մի քանի պատեհապաշտներ, իսկ նրանք, ովքեր փորձում էին պահել իրենց դեմքը և չարատավորվել մինչև վերջ, այլևս չկան ՔՊ ցուցակում։ Հունիսի 20-ի ընտրությունը այս պայմաններում վերածվելու է 1996թ. հայտնի ընտրության կրկնության»։