Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Իսկական հայը.Ավետիք Իշխանյան

ԻՍԿԱԿԱՆ ՀԱՅԸ

Այսպիսի մի տխմար հայկական ասացվածք կա․ «Ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես»։ Դիտարկելով ընտրություններին հայտեր ներկայացրած, այսպես կոչված կուսակցությունների և դաշինքների ցուցակներում ընդգրկված «գործիչներին», որոնք այս 30 տարիների ընթացքում դեգերել են այս կուսակցությունից՝ այլ կուսակցություն, կարելի է թարմացնել նախկին ավանդական ասացվածքը․ «Ինչքան կուսակցություն ես փոխել, այնքան հայ ես»։