Հայ զինվորի կյանքը Նիկոլ Փաշինյանի համար արժեք չունի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ԱԺ քննիչ հանձանաժողովում Փաշինյանի հնչեցրած մտքերին։
Մամիջանյանը հանրության ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Փաշինյանը շրջափակման մեջ հայտնված զինվորիների մասին տարբեր թվեր է հայտատարարել։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Փաշինյանը մատնանշել էր 20,000 զինվորի կյանք փրկելու մասին, հետո այն դարձավ 30,000, իսկ ահա քննիչ հանձնաժողովում խոսեց 25,000 զինվորի մասին։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն անդրադարձավ 2020 թվականի հոկտեմբերի 19-ի վարչապետի և արտախորհրդարանական ուժերի հանդիպմանը և որոշ մանրամասներ ներկայացրեց։
«Այդ հանդիպման ժամանակ նա (Փաշինյանը – Tert.am) ասել է, որ պատերազմն արդեն տանուլ է տված։ Նաև ասել է, որ ինքն է խնդրել ՌԴ ղեկավարին Սյունիքում տեղակայել ռուսական դրոշներ։ Ինքն ասաց, որ այդ ժամանակ, իբրև, կարմիր գիծ էր իր համար Շուշին և Սյունիքով միջանցքի տրամադրումը։ Փաշինյանը մանիպուլացնում է Շուշիում ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը։ Նոյմբերի 9-ի հայտարարության տեքստում նախատեսված է, որ ՄԱԿ-ի հովանու ներքո նախատեսված է փախստականների վերադարձ։ Հարց եմ տալիս՝ Արցախի տիրապետության տակ գտնվող տարածքներում ադրբեջանցի եկե՞լ է։ Հետևաբար, Փաշինյանը մանիպուլացնում է՝ ասելով, թե ադրբեջանցի փախստականներով բնակվեցվելու դեպքում Շուշին կկորցնեինք»,- նշեց նա՝ պնդելով, որ Փաշինյանը ստում է, և հոկտեմբերի 19-ին հնարավորություն կար Շուշիի պահպանմամբ հասնել հրադադարի։
Ընդդիմադիր գործիչը հայտարարեց, որ հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 9-ը բոլոր մահերն ուղղակիորեն Փաշինյանի գործունեության հետևանքով են տեղի ունեցել։
Tert.am