Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ ուսանողներին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին

21/06/2023
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հունիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ ուսանողներին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին` գլխավորությամբ ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի: 

Տիար Մելքոնյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ներկայացրեց ֆակուլտետի այս տարվա ձեռքբերումները և ընդգծեց, որ շրջանավարտ ուսանողներն իրենց ձեռք բերած գիտելիքներով օգտաշատ ծառայություն կբերեն հայրենի պետությանը և հայ ժողովրդին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, շնորհավորելով շրջանավարտներին, մաղթեց նրանց արդյունավոր գործնեություն և նորանոր հաջողություններ։

Վեհափառ Հայրապետը ներկաներին շնորհավորեց նաև Արևելագիտության ֆակուլտետի հիմնադրման 55-ամյակի առիթով` կարևոր նկատելով ֆակուլտետի առաքելությունը հարևան ժողովուրդների և երկրների անցյալի, ներկայի, մշակութային ժառանգության ու հայ ժողովրդի հետ առնչությունների ուսումնասիրության ուղղությամբ մասնագետների պատրաստման գործում։

Հայոց Հովվապետը գոհունակությամբ արձանագրեց, որ Արևելագիտության ֆակուլտետում ուսում և կրթություն ստացած շրջանավարտները կարևոր ներդրում են ունեցել պետականաշինության և Մերձավոր Արևելքի շատ երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների արդյունավորման և բարի դրացիական կապերի ձևավորման գործում։ Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց ֆակուլտետի շրջանավարտներին հայրենասիրական ոգով, ազգային արժեքների նկատմամբ մեծագույն նախանձախնդրությամբ, գիտական նոր ուսումնասիրություններով իրենց մասնագիտության շրջանակներում նպաստեն հայրենիքի զարգացմանն ու առաջընթացին։

Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց Մայր Աթոռի և Արևելագիտության ֆակուլտետի միջև առկա փոխգործակցությանը՝ ընդգծելով, որ ֆակուլտետի շրջանավարտները դասավանդել են նաև Գևորգյան հոգևոր ճեմարանում, ինչը ևս կապեր է ձևավորել ապագա եկեղեցականների և արևելագետ երիտասարդների միջև։  Վերջում Նորին Սրբությունը պատասխանեց շրջանավարտների հարցերին, որոնք վերաբերում էին Ադրբեջանի վերահասկողության տակ անցած հայկական հոգևոր, մշակութային ժառանգության և համաշխարհայնացման պայմաններում ազգային ինքնության պահպանմանն ուղղված Մայր Աթոռի ջանքերին, ինչպես նաև հայ-իրանական հարաբերություններում Հայ Եկեղեցու դերակատարությանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հոկտեմբերի 19-ին հնարավորություն կար Շուշիի պահպանմամբ հրադադարի հասնել, Փաշինյանը ստում է․ Հայկ Մամիջանյան

Հաջորդ գրառումը

Անհետ կորած զինծառայողների ծնողները կհանդիպեն Արմեն Աբազյանին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026
Դասական

Մահացել է օպերային երգչուհի Ալիս Մանուկյանը

08/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց ցեղասպանության մասին արխիվային հրապարկումները

08/05/2026
Հաջորդ գրառումը

Անհետ կորած զինծառայողների ծնողները կհանդիպեն Արմեն Աբազյանին

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական