Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հայաստանի դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահի 2022 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 55-Ա հրամանի համաձայն` հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողով։

 Ժողովը տեղի կունենա 2022 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքում։