Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են. Ոսկան Սարգսյան

27/03/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարտի 26-ին, կառավարության նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով Կիրանցի հայտնի պատին, հայտարարեց․ «Տավուշում պարիսպը գնացել, ճիշտ տեղում կանգնել է, մենք այդ պաշտպանական պարսպի տեղն այլեւս ճիշտ ունենք, ու մեր ներսի անվտանգային եւ իրար հետ հարաբերվելու ներքին փոքր պարիսպիկների կարիքը վերանում է»։

Իրականում, այնտեղ ոչ թե պարիսպ է, այլ՝ պատ, եւ Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Բայց ինչ հետաքրքիր բառ ասեցիք, այսքան որ գնացել, եկել եմ, կարող է ես չեմ նկատել, որ Կիրանցի այդ նոր կառուցվող տների շուրջ ինչ-որ պարիսպ չեմ հիշում, առնվազն բարձր պարիսպ»։ Երբ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ասաց՝ փողը չի հերիքել, դա առաջացրեց Փաշինյանի անզուսպ ծիծաղը. «Պարոն Խաչատրյանն ասում է՝ փողը չի հերիքում պարսպի համար, բայց դա նորմալ է, ռացիոնալ է, համենայնդեպս, եթե առաջնահերթությունը պարիսպը լիներ, առաջինը պարիսպը կսարքեին: Իմաստ չունի այնտեղ պարիսպ սարքել, որովհետեւ ճիշտ ասաց տիկին Ավանեսյանը՝ պետությունը պարիսպ դրել է արդեն»։

Կիրանցում կառուցված՝ նորահայտ սահման հռչակված պատը եւ դրա շարունակություն հանդիսացող, շերտավարագույրի նմանվող թիթեղյա ցանկապատը պարիսպ անվանելը, մեղմ ասած, մեծ սխալմունք է։ Այդ պատը ոչ միայն Կիրանցի բնակիչներին, այլեւ միջպետական ճանապարհի Կիրանց գյուղի հատվածով պատի կողքով երթեւեկողներին անվտանգության, պաշտպանվածության զգացողություն չի տալիս։

Սահմանազատման անվան տակ Կիրանցի մոտ 15 հեկտար հողերը, միջպետական ավտոճանապարհի մի հատվածը, Կիրանցի կամուրջն ապօրինաբար` միակողմանի կերպով Ադրբեջանին հանձնելով, Կիրանց գյուղի «թեւերը խուզել են»։ Այդ «սահմանազատումից» հետո Կիրանցի արտավայրերը նվազել են, ինչն էլ պատճառ դարձավ, որ Կիրանցի բնակիչները մոտ 40 տոկոսով կրճատեն իրենց խոշոր եղջերավոր անասունների քանակը:

Բացի այդ` սահմանազատումն արվել է այնպես, որ Կիրանցից տասնյակ հեկտարներով հողեր հայտնվել են ադրբեջանական դիրքերի մոտ, դրանց արանքում, այդ պատճառով դժվարամատչելի են դարձել բնակիչների կողմից մշակվելու համար։ Դա է պատճառը, որ նախկինում Կիրանցի բնակիչները 38 հեկտար աշնանացան էին անում, իսկ անցած աշնանը, երբ գործում էր աշնանացան ցորենի սուբսիդավորման պետական ծրագիրը, հազիվ 10 հեկտար աշնանացան է ցանվել։ Հանձնված տների, հողերի, այլ գույքի` ընդհանուր քանակով 58 անշարժ գույքի դիմաց գույքատերերին պետական բյուջեից դրամական փոխհատուցում է կատարվել` կառավարության գաղտնի որոշմամբ։

Հայտնի չէ, թե ինչ սկզբունքով են որոշվել սեփականության իրավունքով, կադաստրից տրված վկայականներով հողերի, գույքի համար փոխհատուցման գումարների չափերը։ Կիրանցի մի բնակիչ մեզ ասաց, որ իր հողատարածքի համար սկզբում մոտ 2 միլիոն դրամ են առաջարկել, ինքը հրաժարվել է։ Հետո Տավուշի մարզպետ, Նիկոլ Փաշինյանի դասընկեր Հայկ Ղալումյանն իրեն Տավուշի մարզպետարան է կանչել։ Վերջինս պատմեց․ «Մարզպետը կանչել ա, գին ա հարցրել, ես ասել եմ, որ վաճառքի տնամերձ հողամաս չունեմ, իսկ եթե պարտադրված պետք է ծախեմ, ապա՝ 20 միլիոն դրամ։ Մարզպետն ասել ա՝ 5 միլիոն, չեմ համաձայնել, ասել ա՝ 10, ես չեմ համաձայնել, ասել ա՝ 16, ասել եմ՝ չէ։

Մի քանի օրից կանչել ա, ասել՝ ես կապ չունեմ, վարչապետը որոշել ա՝ 10, ես էլ չեմ վերցրել։ Դիմել եմ վարչապետին, պատասխանել են, որ իրենք կապ չունեն` «ձեր մարզպետարանի իրավասության սահմաններում է տվյալ գործընթացը»»: Եվ բնակիչն այդպես էլ փոխհատուցում չի ստացել իր հողի համար։ Սկզբունքորեն փոխհատուցում ստանալուց հրաժարվել է Կիրանցի 6 բնակիչ, որոնց հարազատները զոհվել են ազատամարտում, Կիրանցի պաշտպանության ժամանակ։ Հողերի հանձնումը վատ է ազդել գյուղացիների առողջության, ինքնազգացողության վրա։

Կիրանցից 2 բնակիչ մահացել է հողերն Ադրբեջանին հանձնելու դարդից։ Նրանցից մեկը տարիներ շարունակ Կիրանցի գյուղապետարանում հաշվապահ աշխատած, այլ աշխատանքներ կատարած Գարուշ Ղազարյանն էր, որն ուղղակի տառապում էր սահմանազատման անվան տակ հողերի հանձնումից։ Նա թեեւ տարեց էր, սակայն անբուժելի հիվանդություն չուներ, հարազատների խոսքերով՝ նրա առողջությունը քայքայեց արյունով պաշտպանված հողերն Ադրբեջանին հանձնելը։

Կիրանցի մեկ այլ բնակիչ, որը տարիքով մեծ չէր, Կիրանցի կամրջի մոտ պտղատու այգի էր հիմնել, որը սահմանազատումով հանձնվել է Ադրբեջանին, ինչն էլ համագյուղացիները հետագայում նրա մահվան պատճառն են համարում։ Կիրանցի հողերի հանձնումը պառակտել է մարդկանց, թշնամություն գցել գյուղի բնակիչների միջեւ։

Կիրանցից մեզ պատմեցին, որ 2024-ին Կիրանցի հարեւան Աճարկուտ գյուղի «Սերգեւըլկուտ» տարածքում Կիրանցի բնակիչների մի քեֆի ժամանակ գյուղացիներից մեկը, որի եղբայրը զոհվել է 1990-ականներին, բաժակ բարձրացնելով՝ շատ թունդ հայհոյել է նրանց, ովքեր հերոսների արյունով հեղված Կիրանցի հողերն Ադրբեջանին հանձնելու ժամանակ գրավոր հրաժարվել են սեփականության իրավունքով իրենց պատկանող հողերից եւ դրա դիմաց դրամական փոխհատուցում ստացել։ Քեֆի սեղանի շուրջ եղել են նաեւ փոխհատուցում ստացած Կիրանցի բնակիչներ, սակայն ոչ ոք չի հակադարձել կենաց ասողին։ Բոլորը ներքուստ համաձայն են, որ անթույլատրելի բան է տեղի ունեցել։

«Հրապարակ օրաթերթ»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խորհրդարանական ճեպազրույցներ – 27.03.2026

Հաջորդ գրառումը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բոլորին կոչ է արել հեռու մնալ այն տարածքներից, որտեղ կան ամերիկյան ուժեր

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բելգիային և Նիդերլանդներին. դեսպանները կանչվել են ԱԳՆ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձուածի մը Մասին Դարձեալ Յստակացում. ԶԱՐԹՕՆՔ

20/04/2026
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026
Հաջորդ գրառումը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բոլորին կոչ է արել հեռու մնալ այն տարածքներից, որտեղ կան ամերիկյան ուժեր

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ՅՍՏԱԿԵՑՄԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

27/06/2025

Վերջերս բազմաթիւ ընթերցողներու կողմէ մեզի ուղղուած հարցումներուն պատասխանելով, այսու կը տեղեկացնենք, թէ Պէյրութի մէջ վերջերս լոյս տեսած "Զարթօնք" անուամբ նոր շաբաթաթերթը, որ կը հրատարակուի Պարոյր Աղպաշեանի տնօրինութեամբ,  մաս չի կազմեր Ռամկավար Ազատական Կուսակցութեան Համադրուած աշխարհասփիւռ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական