«Իմ որոշումը պայմանավորված է օրենսդիր մարմնում իմ գործունեությունը չշարունակելու և ինձ շատ ավելի հոգեհարազատ ֆինանսատնտեսական և ակադեմիական ոլորտ վերադառնալու իմ ցանկությամբ։ Նույնիսկ անկուսակցական լինելով հանդերձ՝ միշտ եղել եմ և կմնամ «Լուսավորչականության» և ազգային միասնականության գաղափարների կրողը»,–գրել է Խաչատրյանը ֆեյսբուքում։
📌Նա վստահություն է հայտնում, որ ՀՀ առջև ներկայումս ծառացած լրջագույն մարտահրավերները, նախևառաջ՝ անվտանգության խնդիրը, հնարավոր է լուծել միայն միասնականությամբ և համախմբմամբ։ Խաչատրյանը նաև կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին որևէ պարագայում չգնալ վենդետաների` անկախ ընտրության արդյունքներից։