Շաբաթ, 25 Հուլիս, 2026

«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է ստեղծել ռազմագիտական կենտրոն. Իշխանությունը դեմ է

Ըստ նախագծի, Ռազմաարդյունաբերական համալիրին կից ստեղծվող գիտական կենտրոնը պետք է համագործակցի ՀՀ առաջատար  բուհերի հետ և օգտագործի ուսանողների գիտական ներուժը` ռազմական արդյունաբերության ոլորտում:

Միևնույն ժամանակ, այն ուսանողներին, ովքեր համալսարան ընդունվելիս կստորագրեն համապատասխան պայմանագիր, որով կպարտավորվեն  իրենց գիտական ներուժն օգտագործել ի շահ բանակի, պարտադիր զինծառայությունից տարկետում կստանան։

«Լուսավոր Հայաստանի» համոզմամբ, այդպիսով կստեղծվի արդյունավետ հարթակ ՝ ՀՀ ողջ գիտական ներուժն ի շահ բանակի ու պետության օգտագործելու համար:

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, սակայն,  չսատարեցին ընդդիմադիր գործընկերների առաջարկը՝  նշելով, որ գաղափարը ողջունելի է, բայց ոչ կիրառելի։

Արդյունքում` հանձնաժողովը դեմ քվեարկեց ընդդիմության օրենսդրական առաջարկին։

@ArmeniaSputnik