Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Իմքայլական մի քանի պատգամավորներ ՔՊ-ի ցուցակում չեն լինելու

Սոցիալական ցանցերում այսօր՝ մայիսի 26-ին, «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ հայտնել են, որ չեն մասնակցելու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Նշենք, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն այսօր՝ մինչեւ 18:00-ն, պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն գրանցման անհրաժեշտ փաստաթղթերը։

ՔՊ-ի ցուցակում չեն լինելու Նիկոլայ Բաղդասարյանը եւ Արտակ Մանուկյանը։

«Հարգելի հայրենակիցներ,

Ես չեմ մասնակցելու արտահերթ ընտրություններին, ըստ այդմ, որոշում եմ կայացրել չներառվել հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների «ՔՊ» համամասնական ցուցակում։ Հաջողություն եմ մաղթում իմ թիմակիցներին։ 

Որոշմանս մեջ քաղաքական ենթատեքստեր չկան,

խնդրում եմ հարգել նաեւ իմ որոշումը. հավելյալ մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ չունեմ»,- գրել է Նիկոլայ Բաղդասարյանը։