Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան պաշտոնապես վիճարկում է «Ադրբեջանի հաղթանակի մենաշնորհը» Արցախյան 44-օրյայում. «Գեղարդ» հիմնադրամ

26/12/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում թուրքական ռազմական աջակցությունը վճռորոշ դեր է խաղացել Ադրբեջանի հաղթանակի գործում։ Թեև հաղորդվում էր, որ ոչ մի թուրք զինվոր մարտական գործողություններին ուղղակիորեն չի մասնակցել, որ Թուրքիան Ադրբեջանին տրամադրել է միայն ժամանակակից սպառազինություն, հատկապես՝ Bayraktar TB2 անօդաչու սարքեր, իրականացրել ռազմական ուսուցում, սակայն, ի հայտ եկան փաստեր, որ թուրք զինվորականներ նույնպես մասնակցել են մարտական գործողություներին: Միջազգային հեղինակավոր “The Guardian” պարբերականն անգամ տեղեկություն տարածեց այն մասին, որ թուրքական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվում են վարձկաններ՝ Ադրբեջանին օժանդակելու համար: Այդ փաստերը, սակայն, հերքվում էին թուրքերի և ադրբեջանցիների կողմից։ Այս մասին հոդված է հրապարակել «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը:

«Վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռիզեում ելույթի ժամանակ նշել էր, որ Թուրքիան կմտնի Իսրայել այնպես, ինչպես մտել է Ղարաբաղ, Լիբիա, ու այդպիսով կաջակցի Պաղեստինին: Էրդողանն այս հայտարարությունն արել էր իսրայելա-պաղեստինյան հակամարտության (Իսրայելի և «Համաս»-ի միջև լայնամասշտաբ ռազմական գործողություններ Գազայի հատվածում և Իսրայելի հարավում) համատեքստում, որը զայրույթի ալիք էր բարձրացրել Ադրբեջանում, քանի որ այն փաստացի վիճարկում է պատերազմում Ադրբեջանի «հաղթանակի մենաշնորհը»։

Այդ հայտարարությանը հետևեց Ադրբեջանի ՊՆ-ի արձագանքը, որտեղ նշվում էր, թե Արցախյան պատերազմում ադրբեջանական բանակի հաղթանակն իրենց զինվորների շնորհիվ է եղել։ Շեշտվում էր, որ Ադրբեջանի նախագահը բազմիցս շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ ցուցաբերած ռազմական և քաղաքական աջակցության համար, սակայն որևէ այլ երկրի զինվոր չի մասնակցել պատերազմին: Էրդողանի հայտարարությունից երկու օր անց՝ ադրբեջանական պաշտոնական «Ադրբեջան» թերթը ևս արձագանքել էր Անկարային։ «Ղարաբաղյան հաղթանակի հեղինակը հաղթանակած գերագույն գլխավոր հրամանատարն է և ադրբեջանական բանակը» հոդվածում, անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը, նշվում է, որ այն «ջուր է լցնում հայկական ջրաղացին», կամ «եղբայրը եղբորը ցուցաբերած օգնությունը երեսով չի տա», «ձախ ձեռքը չպետք է իմանա, թե ինչ է անում աջ ձեռքը» և այլն: Ըստ հոդվածագրի՝ «օգտագործված ամեն մի փամփուշտի գինը վճարված է եղել»:

Հոդվածում Թուրքիային հիշեցրել են Ադրբեջանի կողմից Թուրքիայի օգտին արված քայլերի մասին, ինչպիսիք են՝ Ադրբեջանի աջակցությունը Թուրքիային դիվանագիտական տարբեր հարթակներում, թյուրքական պետությունների համագործակցության համար Իլհամ Ալիևի թափած ջանքերի, բռնազավթված Արցախում թուրքական շինարարական կազմակերպությունների ներգրավվածության և այլնի մասին, ապա ընդգծել, որ «եղբայրությունը պահանջում է փոխադարձ պարտավորություններ»:

Սկզբում թուրքական կողմը փորձում էր անտեսել ադրբեջանական դժգոհությունները, սակայն այս հրապարակումից կարճ ժամանակ անցած՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ակադեմիայի շրջանավարտների ավարտական միջոցառման ժամանակ Էրդողանը հերթական անգամ անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղի պատերազմին՝ հայտարարելով, որ «Ղարաբաղում մեր ադրբեջանցի եղբայրների հետ ամբողջությամբ ոչնչացրել ենք թշնամու ուժերը»՝ կրկին շեշտելով Թուրքիայի մեծ դերն այդ հաղթանակում:

Այսպիսով՝ Էրդողանի հայտարարությունը բացահայտել է այն հակասությունները, որոնք առկա են թուրք-ադրբեջանական հարաբերություններում՝ կապված Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակի հետ՝ ընդգծելով «մեկ ազգ, երկու պետություն» գաղափարի հիմքում ընկած որոշակի բարդությունները»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հանրային Հեռուստաընկերության որդեգրած գործելաոճի պայմաններում Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը. Մայր Աթոռ

Հաջորդ գրառումը

Թուրքիան կհամագործակցի Սիրիայի հետ պաշտպանության ոլորտում

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ

16/04/2026
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը

16/04/2026
Նորություններ

Ատելություն գեներացնելը ունի երկու սայր՝ մի սայրով դո՛ւ ես հարվածում, իսկ մյուսով՝ քեզ. Արա Պողասյան

16/04/2026
Հասարակություն

Նոր կանոն․ աղքատ կնոջ մոտ քաղցկեղը պետք է ուշ հայտնաբերվի. Անուշ Պողոսյան

16/04/2026
Հաջորդ գրառումը

Թուրքիան կհամագործակցի Սիրիայի հետ պաշտպանության ոլորտում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական