Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Էրդողանը առաջադրել է իր թեկնածությունը Թուրքիայի ընտրություններում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առաջադրել է իր թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում։ 

Թուրքիայում հաջորդ նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի հունիսին։ Իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) և «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությունները ստեղծել են «Ժողովրդական դաշինքը»: 

«Ես «Ժողովրդական դաշինքի» թեկնածուն եմ, ընտրությունները կլինեն հաջորդ տարվա հունիսին։ Քեմալ բեյ (Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլու), հրապարակեք ձեր (թեկնածուի) անունը»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Մինչ այս՝ թուրք ազգայնականների առաջնորդ Դևլեթ Բահչելին արդեն հայտնել էր, որ գործող նախագահը մտադիր է ընտրություններին մասնակցել դաշինքից։ Նրա խոսքով՝ Էրդողանի վերընտրման համար խոչընդոտներ չկան։