Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ԵՄ դիտորդները հայ-ադրբեջանական շփման գծում ինչ խախտումներ են արձանագրել, ԱԳ փոխնախարարը չգիտե

«Աշխատանքը շարունակվում է, պատվիրակները պարբերաբար պատրաստում են իրենց հաշվետվությունները Եվրամիության համար»,-ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ դիտորդների առաքելությանը։

Փոխնախարարը դժվարացավ ասել, թե դիտորդներն ինչ խախտումներ են արձանագրել հայ-ադրբեջանական շփման գծում ուսումնասիրություններ կատարելիս։