Տարիներ շարունակ իշխանությունները թմբկահարում են Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը՝ բերելով տասնյակ անհամոզիչ գնահատականներ ու փաստարկներ՝ բաստիոն, զեկույցներ և այլն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը․
«Ընդդիմությունն իր հերթին բերում է տասնյակ տեղին փաստարկներ՝ էլի զեկույցներ, աչքի տեսածը և այլն, ապացուցելու հակառակը:
Մինչդեռ Հայաստանի ժողովրդավարացման գնահատման միակ ճիշտ և ինստիտուցիոնալ չափանիշն այլ է: Որպես Եվրոպայի խորհրդի (ԵԽ) անդամ պետություն ՀՀ-ն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ տակ գտնվող երկրների ցանկում: Հայաստանի «ժողովրդավարացումը» առաջին հերթին պետք է դրսևորված լիներ հենց այդ հարթակում: Եթե իշխանության պնդումները ճիշտ են, ՀՀ-ն վաղուց պետք է հանված լիներ այդ երկրների ցանկից: Այդպես չէ:
Մնացածը քաղաքական նպատակահարմարությամբ ու քարոզչությամբ թելադրված լոլո է»: