Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը Սյունիքում է եղել

24/10/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի 23-ին  Սյունիքի մարզպետարանում հյուրընկալվել են ԵԱՀԿ փաստահավաք առաքելության անդամները։ Մարզպետարանում Հայաստանի դիմումի հիման վրա ժամանած միջազգային փորձագետներին ու ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկմանը ներկա են եղել նաև Հատուկ բանակային կորպուսի  հրամանատար գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանը և ուրիշներ։ 

Մարզպետարանից  հայտնում են, որ, միջազգային փորձագետներին ամենայն մանրամասնությամբ` զեկույցներով, ֆոտո և վիդեո փաստերով ներկայացվել են ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, դրա հետևանքով առաջացած անվտանգային խնդիրները մարզի տուժած բնակավայրերի սահմաններին ու բնակիչների համար, ինչպես նաև այն խնդիրները, որ առաջացել են այդ  վայրերում առկա հատուկ պահպանվող տարածքներում և արգելավայրերում։

Գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը ներկայացրել է իրավիճակը սահմանին։

Մարզպետարանի ներկայացուցիչները տեղեկացրել են, թե բնակչության համար կենսական նշանակության ինչպիսի օբյեկտներ են նշանառության տակ վերցվել՝ շեշտելով, որ ի հեճուկս միջազգային հանրության հորդորների՝ ադրբեջանական զորքերը հետ չեն քաշվում, որի հետևանքով խախտվում են մարդկանց ազատ տեղաշարժի, խաղաղ ապրելու իրավունքները․ թիրախում են հայտնվել քաղաքացիական ենթակառուցվածքներ, զոհվել խաղաղ բնակիչներ, հրետակոծության ենթարկվել քաղաքացիական և շտապօգնության մեքենաներ․․․

Միջազգային փորձագետները հետաքրքվել են սահմանամերձ բնակավայրերին վերաբերող անվտանգային մի շարք հարցերով, այդ թվում՝ Կապանի օդանավակայանի գործունեությանն առնչվող խոչընդոտներով։

Մարզային իշխանության ուղղորդմամբ ԵԱՀԿ ներկայացուցիչները մեկնել են Շիկահող գյուղ, որտեղ հանդիպել բնակիչներին,  արձանագրել թշնամուց մի քանի հարյուր մետր հեռավորության վրա բնակվող մարդկանց կարիքներն ու խախտված իրավունքները։

Մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը հույս է հայտնել, որ այս փաստերը կընդգրկվեն միջազգային փորձագետների զեկույցներում, և առաքելության անդամների գործունեությունը դեր կխաղա նոր հավանական ագրեսիաների կանխարգելման ու տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աշոցքում ձմեռը եկել է

Հաջորդ գրառումը

Փաշինյան-Ալիև նոր հանդիպում է ծրագրվում՝ Պուտինի մասնակցությամբ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ահազանգ. Գյումրիում սրբապիղծները զբաղված են ամսի 7-ին «պատարագ» կազմակերպել. Կարապետ Պողոսյան

02/12/2025
Նորություններ

Ռուսաստանն ԱԲ-ին կսովորեցնի հայտնաբերել կեղծ փաստաթղթերը Ադրբեջանից և այլ երկրներից

02/12/2025
Նորություններ

Իշխանությունները թաքցնում են Քի Վեսթի փաստաթուղթը, քանի որ վախենալու բան ունեն. Միկոյան

02/12/2025
Նորություններ

Կառավարությունը հրապարակել է ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի փաստաթղթերը

02/12/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյան-Ալիև նոր հանդիպում է ծրագրվում՝ Պուտինի մասնակցությամբ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական