Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դիլիջանի համայնքապետը շուկայականից մի քանի անգամ ցածր գնով հողամասն օտարել է ոմն Հաջի Խդրի Հաջիևին

25/02/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը երևանցիներին հողերը ծախելուց հետո շուկայականից էժան գնով հող է ծախել Հաջի Խդրի Հաջիևին. հայտնում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։

Դիլիջանի բնակիչները լրագրողին բողոքել են, որ երբ կառուցապատման նպատակով հողամաս ձեռք բերելու համար դիմել են Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին, նա մերժել է՝ ասելով, որ Դիլիջանում ազատ հողեր չկան։ Սակայն Դիլիջանում Երևանի, այլ քաղաքների բնակիչների համար հողեր կան, որոնք նրանց վաճառվում են շուկայականից մի քանի անգամ էժան գներով։

Ոսկան Սարգսյանը Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքից տեղեկացել է, որ Դիլիջանի համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին է դիմել Հաջի Խդրի Հաջիևը՝ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 32 հասցեի  սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տան սպասարկման 1240.0 քմ հողամասին կից գտնվող /Կամոյի փողոց թիվ 32/2 հասցեի/ 1240.0 քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:

Դիլիջան համայնքի ղեկավարն առաջարկ է ներկայացրել համայնքի ավագանուն,  Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 32/2 հասցեի 1240.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 8.474.532 /ութ միլիոն չորս հարյուր յոթանասունչորս հազար հինգ հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամ արժեքով օտարել Հաջի Խդրի Հաջիևին:

«Փետրվարի 18-ին Դիլիջան համայնքի ավագանին  համաձայնություն է տվել  Դիլիջանի Կամոյի փողոց թիվ 32/2 հասցեի 1240.0 քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, օտարել Հաջի Խդրի Հաջիևին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի ընտրողների ռեգիստրի բաժնում Հաջի Խդրի Հաջիևի մասին տեղեկություններ չկան։ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում 1240.0քմ հողամասի շուկայական գինը մի քանի անգամ գերազանցում է 8 միլիոն դրամը։

Նիկոլի թվին Դիլիջանում կոռուպցիա չկա, չկա»,- հայտնում է լրագրողը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մենք ձգտում ենք տարածաշրջանում բաց սահմաններով ու գործընկերության վրա հիմնված հարաբերություններ հաստատել. Ալեն Սիմոնյան

Հաջորդ գրառումը

Մարսի վրա օվկիանոսի ու լողափի հետքեր են հայտնաբերվել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Մարսի վրա օվկիանոսի ու լողափի հետքեր են հայտնաբերվել

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական