Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել են դիեր, դեպքի վայր է ժամանել Երևանի ոստիկանապետը. shamshyan.com

Ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դիեր կան։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության թիվ 22 բժիշկների բրիգադը, ովքեր արձանագրել են 2 տղամարդու մահը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար, պարզվում է։

Իսկ քննչական բաժնում քրեական վարույթը նախաձեռնվել է սպանություններ հատկանիշներով։