Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմում ընդգրկվելու ժամկետը երկարացվել է

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ի լրումն 2022 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՀ ԱԱԾ հայտարարության՝ տեղեկացնում ենք, որ «Գերիների, պատանդների և անհետ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի» կազմում ընդգրկվելու համար հասարակական կազմակերպությունների կողմից դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգվել է մինչև 2022 թվականի նոյեմբերի 14-ը` ըստ ներկայացված ձևաչափի»: