Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների դրամաշնորհ մանկապարտեզ չունեցող համայնքների համար

01/02/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մինչև 2023 թվականը նախադպրոցական ծառայությունների ծավալը, մասնավորապես երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական ուսումնական հաստատություններում հասցվելու է առնվազն 70 տոկոսի: Այս պահանջը սահմանված է ՀՀ կառավարության գործունեության ծրագրով:

Հայաստանի շուրջ 270 բնակավայրերում ներկայումս նախադպրոցական հաստատություններ չկան, ապահովված չէ նաև համապատասխան կրթական ծառայության  հասանելիությունը:

Նախադպրոցական հաստատություններ չունեցող բնակավայրերում երեխաների թիվը հիմնականում քիչ է, ուստի այդ համայնքներում դասական մանկապարտեզների հիմնումը ծախսարդյունավետ չէ: Խնդրի լուծման նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փոքրաթիվ երեխաներ ունեցող համայնքներում նախատեսում է այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների հիմնում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների ապահովումն իրականացվելու է պետական դրամաշնորհի միջոցով:

Այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների դրամաշնորհային ծրագրի մրցույթը նախատեսվում է անցկացնել առաջիկայում: Համայնքները հնարավորություն կունենան առաջարկվող  8 մոդելային նախագծերից իրենց բնակավայրի համար ընտրել առավել նպատակային տարբերակը: Առաջարկվող տիպային մոդելները տարբեր են. օրինակ՝ նախադպրոցական ծառայությունը կարող է կազմակերպվել տվյալ համայնքի դպրոցում կամ  համայնքային որևէ կառույցի տարածքում: Կարող է այդպիսի ծառայություն մատուցվել նաև համապատասխան պայմաններ ունեցող անհատական բնակելի տանը: Ըստ տիպային մոդելների` առաջարկվում է նաև շարժական նախադպրոցական ծառայությունների կազմակերպման հնարավորություն:

 Առաջնային խնդիրը նախադպրոցական հաստատությունների համար սահմանված նորմատիվ պահանջների ապահովումն է:

Ժաննա Անդրեասյանի խոսքով` 2021 թվականի պետական բյուջեում այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների ապահովման համար նախատեսված է շուրջ 154 մլն դրամ: Նպատակը նախադպրոցական ծառայությունները հնարավորինս հասանելի դարձնելն է՝ նպաստելով երեխաների՝ վաղ տարիքից զարգացման և կարողությունների ընդլայնման հնարավորություն ունենալուն: Դրամաշնորհային մրցույթի կարևոր նախապայմաններից մեկն այն է, որ հետագայում համայնքները պահպանեն ստեղծված ենթակառուցվածքները` ապահովելով նախադպրոցական ծառայությունների շարունակություն: Բոլոր պահանջներն ու պայմանները մանրամասն կներկայացվեն դրամաշնորհի մրցույթի կարգում:

Նշենք, որ ներկայումս, համավարակով պայմանավորված,  նախադպրոցական հաստատությունների գործունեությունը սահմանափակված է. մանկապարտեզներում նոր ընդունելություն առայժմ չի կատարվում: Խնդրի լուծման արդյունավետ տարբերակ գտնելու նպատակով քննարկումներ են ընթանում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Առողջապահության և Տարածքային կառավարման նախարարությունների միջև: Ծառայությունների ընդլայնման վերաբերյալ քննարկվում են որոշ տարբերակներ, որոնց մասին կիրազեկվի վերջնական որոշման կայացումից հետո:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պայթյուն և փլուզում՝ Հրազդան քաղաքի շենքերից մեկում․ այդ պահին տանտերերը ննջարանում են եղել

Հաջորդ գրառումը

Հայկ Բաղդասարի Ղուլյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՀՀ իշխանությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ներկայացրել են զգալի չափերի հարկային պահանջներ. «Հրապարակ»

30/05/2026
Նորություններ

Ամառն ուշանում է. ջերմաստիճանը կնվազի

30/05/2026
Նորություններ

Քամին ծառեր և սյուներ է տապալել, թիթեղներ պոկել

30/05/2026
Նորություններ

Oդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

30/05/2026
Հաջորդ գրառումը

Հայկ Բաղդասարի Ղուլյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական