ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պատրաստ է 5 մլն դոլար հատկացնել Հայաստանում երիտասարդության հետ աշխատելու, ավելի կոնկրետ` «հասարակությունում ժողովրդավարական սկզբունքների և պրակտիկաների առաջմղման» համար։
📎Այս մասին, RT–ի փոխանցմամբ, ասվում է դրամաշնորհի նկարագրության մեջ։
Ինչպես նշվում է փաստաթղթում, վերջին մի քանի տարիների ընթացքում հայ երիտասարդությունը բավական ակտիվ մասնակցություն է ունեցել այդ թվում երկրի քաղաքական կյանքում, ինչն առավել ցայտուն է դրսևորվել 2018 թվականի «թավշյա հեղափոխության» ժամանակ։
Ներկա պահին, սակայն, Հայաստանի բնակչության մասնակցությունն այդ ոլորտում հիմնականում արտահայտվում է քվեարկությանը մասնակցելու, իշխանությանը հրապարակային քննադատելու կամ նրան չենթարկելու հնարավորությամբ։
Ամերիկացի մասնագետների կարծիքով` երկրում անհրաժեշտություն է ձևավորվել տեղեկացնել հասարակությանը այն ինստիտուտների աշխատանքի մասին, որոնց օգնությամբ երիտասարդը կարող է արտահայտել իր հայացքներն ու դժգոհությունը։









