Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ակնհայտ է, որ մարդասպանությունը նվիրական հավատամք դարձրածները սուտ լուրերով փորձում են հավասարության նշան դնել մեր և իրենց միջև. քպ-ական պատգամավոր

Հարգելի քաղաքացիներ, հայտնում եմ, որ արդեն մի քանի ժամ մամուլում և որոշ անբարոյական քաղաքական գործիչների կողմից տարածվող լուրերը, թե ես կամ իմ ընտանիքի անդամները մասնակցել ենք տեղի ունեցած ողբերգական դեպքին, բացարձակ սուտ են և աղերս չունեն իրականության հետ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը։

«Ակնհայտ է, որ մարդասպանությունը նվիրական հավատամք դարձրածները այս սուտ լուրերով փորձում են հավասարության նշան դնել մեր և իրենց միջև։ Չի՛ հաջողվելու, սրիկաներ։

Ցավակցում եմ մահացածի հարազատին, ապաքինում եմ մաղթում վիրավորներին, վստահ եմ՝ շուտով գործն ամբողջությամբ կբացահայտվի։ Խոհեմություն բոլորիս»,- գրել է նա։

Նշենք, որ պատգամավորի հաղորդագրությունը վերաբերում է հունիսի 19-ի երեկոյան Նիգավանում տեղի ունեցած կրակոցների ու սպանությունների դեպքին։