Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ադրբեջանը հայտնում է կորուստների մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, թե հայկական կողմը լայնամասշտաբ պրովոկացիա է սկսել երեք ուղղություններով՝ Քարվաճառի, Բերձորի և Քարհատի։

Հայտնում են, որ կորուստներ ունեն անձնակազմի շրջանում և վնաս է հասցվել ռազմական ենթակառուցվածքներին։

Ադրբեջանական կողմը պնդում է նաև, որ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը հայկական կողմի վրա է։

ՀՀ ՊՆ-ը պաշտոնական հայտարարություն էր տարածել, որում ասվում է․

«Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ»: