Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔՊ-ն ցանկանում է իրենով անել Հայաստանի համայնքների միությունը

14/06/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքական իշխանությունը ցանկանում է իրենով անել նաեւ Հայաստանի համայնքների միությունը: Այս մասին վերջերս «Ժողովուրդ» օրաթերթն էր գրել: Բանն այն է, որ միության ղեկավարի՝ Էմին Երիցյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է, ու իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ձեռքը նաեւ այս կառույցի վրա է ցանկանում դնել: Միության ընդհանուր, վերջերս տեղի ունեցած ժողովի ժամանակ ՔՊ-ական համայնքապետերը, ըստ մեր տեղեկությունների, որպես միության նախագահ ցանկացել են իրենց թեկնածուին ընտրել, բայց քանի որ, ըստ միության գործող կանոնադրության, ՔՊ-ական որեւէ թեկնածու չի համապատասխանել կառույցի նախագահի համար առաջադրված չափանիշներին, օրվա քաղաքական իշխանությանը նախապես մտածված պլանը կյանքի գործել չի հաջողվել:

Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ համայնքների միության ղեկավարումը ցանկանում է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ստանձնել: Համայնքների միության շուրջ ստեղծված իրավիճակի մասին ArmLur.am-ը զրուցել է միության նախագահ Էմին Երիցյանի հետ:

–Պարոն Երիցյան, վերջես պարզ դարձավ, որ ՔՊ-ն շահագրգռված է, որ միությունում ունենա սեփական թեկնածուին, անգամ անուն էր շրջանառվում: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Միության մեջ չկան նման բաներ, չկան կուսակցականներ, բոլորը համայնք ներկայացնող են:

–Այո, կարող են չլինել, բայց ՔՊ-ն կարող է ցանկանալ ներսում իր մարդն ունենալ:

-Չկա, էլ նման կուսակցական միտումներով խմբավորումներ գոյություն չունեն:

–Ժամկետը լրանում է, չէ՞, նախագահի: Ի՞նչ է սպասվում:

-Մեզ մոտ մի քանի հիմնական հարց. մեկը, որ հնգամյա ժամկետը բոլոր մարմինների համար է, մեզ մոտ կոլեգիալ մարմին է, իսկ վարչատարածքային ռեֆորմների արդյունքում մենք նախաձեռնել էինք միության կառավարման համակարգի փոփոխություն: Օրինակ, եթե մենք ունենք 900 կամ 500 համայնք, ապա մի քանի մակարդակի կառավարում է: Հիմա խորհրդի կազմում անդամների թիվը քիչ է, եւ կանոնադրական փոփոխություններ պետք է լինեն: Այդ տպավորությունները պրոյեկտվում են հանրության քաղաքական միջավայրի տպավորություններով: Մեր միության ներսում միշտ եղել է բազմակուսակցական համակարգ, եւ դա հիմք չի հանդիսացել, որ ներսում խմբավորումներ ձեւավորվեն: Այդ դեպքում կազմակերպությունը չի կարող գործել. դա անբնական երեւույթ է մեզ համար:

–Իշխող համայնքապետերը, որոնք նաեւ ՔՊ-ականներ էին, առաջարկներով էին հանդես եկել, օրինակ, Արմավիրի համայնքապետը՝ չափորոշիչներ փոխելու առումով: Հիմա, այսինքն, որ դա փոխվի, ավելի հավանական չէ՞, որ նրանք հնարավորություն կունենան առաջադրվելու որպես Համայնքների միության ղեկավար:

-Բոլորն էլ հնարավորություն պետք է ունենան եւ կարող են ունենալ: Արտառոց որեւէ բան այստեղ չկա: Եթե որեւէ համայնքի ղեկավար կուսակցության անդամ է եւ առաջարկներով է հանդես գալիս, դա չի նշանակում, որ ինչ-որ գործողություն է կամ կուսակցականացվում է: Նույն կերպ համայնքների շատ ՔՊ-ական ղեկավարներ առաջարկներով հանդես չեն եկել կամ այլ նախընտրություններ ունեն, ինչպես մնացածի պարագայում:

–Էջմիածնի համայնքի ղեկավարի անունն է շրջանառվում:

-Դրանք ասեկոսեներ են: Երբ կգա ընտրությունների պահը, ցանկացած մեկը կարող է լինել թեկնածու, առաջադրվել եւ այլն: Ես նորից պատրաստվում եմ առաջադրվել որպես թեկնածու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ֆրանսիայի հրապարակում ոստիկանների աչքի առջեւ մեքենան երթևեկել է ուղիղ վրանի վրա, որտեղ քաղաքացիներ կային

Հաջորդ գրառումը

«Կարմիր գծեր են անցնում». Ինչո՞ւ աշխատանքից ազատվեց Տաթևիկ Ռևազյանը

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր. Մայր Աթոռի հորդորը՝ Արդարադատության նախարարությանը

17/04/2026
Նորություններ

ԱԺ քառօրյան՝ ուղիղ

17/04/2026
Հաջորդ գրառումը

«Կարմիր գծեր են անցնում». Ինչո՞ւ աշխատանքից ազատվեց Տաթևիկ Ռևազյանը

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական