Հինգշաբթի, Հուլիսի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քննարկվել է համավարակի կանոնների պարզեցման հարցը․ ԿԳՄՍՆ

28/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը քննարկելու, որոշակի սահմանափակումներ վերանայելու նպատակով Առողջապահության նախարարությունում կայացել է հանդիպում առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի, Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանի, շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչների, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Անդրադարձ է կատարվել սանիտարական և համաճարակային բոլոր այն պահանջներին, որոնցով կարգավորվում են հանրակրթական ու նախադպրոցական հաստատությունների աշխատանքները կորոնավիրուսային հիվանդության պայմաններում:

Լենա Նանուշյանը նշել է, որ հաշվի առնելով հանրապետությունում առկա համաճարակաբանական կայուն իրավիճակը` վերանայվել են որոշակի սահմանափակումներ, «Կորոնավիրուսային հիվանդությամբ (Covid-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, այդուհանդերձ չպետք է թուլացնել զգոնությունը և պատրաստ լինել վարակի հնարավոր հաջորդ ալիքին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության ձգվածությունը՝ պետք է գտնել լուծումներ բոլոր մակարդակներում պատշաճ կրթություն ապահովելու նպատակով։ Նա կարևորել է ուսումնական հաստատությունների համար կիրառվող կանոնների պարզեցման անհրաժեշտությունը՝ միաժամանակ սահմանելով առավել հետևողական վերահսկողություն դրանց պահպանման ուղղությամբ։

Այդ համատեքստում քննարկվել են դասարաններում սովորողների առավելագույն թվի սահմանափակման վերանայման, սննդի կազմակերպման կանոնների, սոցիալական հեռավորության պահանջների փոփոխության հարցերը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը բարձրացրել է նաև նախադպրոցական հաստատություններում ընդունելությունը վերսկսելու հարցը՝ հաշվի առնելով, որ մանկապարտեզներում այժմ նոր ընդունելություն չի կատարվում՝ պայմանավորված առողջապահության նախարարի՝ համաճարակի տարածումը կանխարգելող հրամանի սահմանափակումներով։ Ներկայումս մանկապարտեզներ են հաճախում միայն 2019-2020 ուսումնական տարում ու դրանից առաջ հաստատություններ ընդունված այն երեխաները, որոնց ծնողներն աշխատում են, և նրանք չունեն խնամող:

Աշխատանքի վերադառնալ ցանկացող և այս ընթացքում աշխատանքի անցած ծնողների համար խնդիրն օրակարգային է և ունի ինչպես սոցիալական, այնպես էլ կրթական առաջնային նշանակություն: 

Նշված հարցերի լուծման արդյունավետ տարբերակ գտնելու նպատակով կողմերը սահմանափակումների վերանայմանը միտված բոլոր հնարավոր տարբերակներն ու առաջարկները քննարկելու պայմանավորվածություն են ձեռք բերել: Մասնավորապես նախապատրաստվում է առողջապահության նախարարի համապատասխան հրամանների փոփոխություն, որը կիրականացվի առաջիկա օրերին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այսօր, ավելի քան երբեք, պետք է անհաշտ պայքար մղենք անարդարության, չարության, եսասիրության, նյութապաշտության և այլ արատավոր երևույթների դեմ․ Դավիթ Բաբայան

Հաջորդ գրառումը

Մեծաթիվ ոստիկաններ այս պահին կենտրոնացվում են կառավարության շենքի մոտ:

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

 Խուզարկության ժամանակ ռազմախաղերի գնդիկներ են գտել. Գեղամ Մանուկյան

10/07/2025
Նորություններ

Տարոն Մանուկյանը տեղափոխվել է Քննչական կոմիտե. փաստաբան

10/07/2025
Նորություններ

Երևի մտքում անընդհատ կրկնում` «Մարտունին Ադրբեջան է և վե´րջ». Տիգրան Աբրահամյան

10/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Խուզարկություններ դաշնակցականների տներում. բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը

10/07/2025
Հաջորդ գրառումը

Մեծաթիվ ոստիկաններ այս պահին կենտրոնացվում են կառավարության շենքի մոտ:

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

 Խուզարկության ժամանակ ռազմախաղերի գնդիկներ են գտել. Գեղամ Մանուկյան

10/07/2025

Առավոտյան ժամը 80.10 րոպե էր, մոտ 10 հոգով էին, ներկայացան ԱԱԾ–ից, քննչական կոմիտեից։ Այս մասին այսօր՝ հուլիսի 10–ին, Երևան քաղաքի...

ԿարդալDetails

Թունավոր ղեկավարները հալածում են նրանց, ովքեր ճիշտ են վարվում. Արամ Սուրեն Համբարյան

10/07/2025

Տարոն Մանուկյանը տեղափոխվել է Քննչական կոմիտե. փաստաբան

10/07/2025

Երևի մտքում անընդհատ կրկնում` «Մարտունին Ադրբեջան է և վե´րջ». Տիգրան Աբրահամյան

10/07/2025

Ստամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունը

10/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական