Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քաղաքականության ու աշխարհաքաղաքականության իմացության այս մակարդակո՞վ է Մարուքյանը հավակնում ՀՀ վարչապետի թեկնածու լինել. Արմեն Աշոտյան․ 168.am

16/02/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

168.am-ը գրում է․ «Երեկ ծավալուն հարցազրույցով հանդես եկավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Հարցազրույցի առաջին հատվածի հիմնական թեման Ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային պրոցեսներն էին: ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ ինքը երբեք «ոչմիթիզական» չի եղել, կողմ է եղել փոխզիջումային տարբերակին, ասաց, որ քննարկվել է շրջանների վերադարձի 5+2 բանաձևը, ըստ որի՝ 5 շրջանները վերադարձվում էին Ադրբեջանին, Քարվաճառն ու Քաշաթաղը մնում էին մեր վերահսկողության ներքո, իսկ Արցախը ստանում էր անկախ պետության կարգավիճակ:

Նույն բանը, ի դեպ, երեկ Քաշաթաղում ասաց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: 

Այսօր Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այս առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններում կարմիր թելով անցնում էր այն միտքը, որ բանակցությունների ողջ ընթացքում բոլոր հնարավոր լուծումներով ենթադրվում էր 5+2 շրջանների փոխանցում Ադրբեջանին։

Եթե դա այդպես էր, ապա ինչո՞ւ էին միլիոնավոր դոլարներ ծախսվում Կովսականի (Զանգիլան), հարակից գյուղերի, Սանասարի (Կուբաթլու) վրա, նոր քաղաք էր կառուցվում Արաքս գետի վրա (Արաքսավան), ահռելի ծախսեր էին կատարվում Մեխակավանի (Ջաբրայիլ) վրա և այլն։

Ստացվում է, որ մեր քաղաքացու հարկերը և սփյուռքից եկող գումարները ծախսվում էին մի տարածքի վրա, որը նախատեսվում էր փոխանցել Ադրբեջանին։ Այսինքն, մենք այնքան հարուստ էինք, որ նրանց համար քաղաքներ ու գյուղեր էինք կառուցում։Ավելին, մի քանի հարյուր միլիոն դոլարի վարկային պորտֆելներ են տրամադրվել Քաշաթաղի (Լաչին) և Քարվաճառի (Քելբաջար) շրջաններում գործարարություն իրականացնելու համար (հիմնականում՝ ՀԷԿ-եր)։

Արդյո՞ք իմաստ կար պետության երաշխիքով բանկերից ահռելի վարկեր վերցնել, եթե դրանք միևնույն է՝ պետք է փոխանցվեին Ադրբեջանին։

Ի՞նչ նպատակով են իրականացվել այս բոլոր ծախսերը, եթե դրան զուգահեռ բանակցություններ էին գնում 5+2 շրջանները հանձնելու վերաբերյալ»:

Էդմոն Մարուքյանի գրառման (ի դեպ, նույն հարցադրումները Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո բարձրացրել էին մերձիշխանական որոշ քաղաքական վերլուծաբաններ) հարցադրումների պարզաբանման խնդրանքով 168.am-ը դիմեց 6-րդ գումարման ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին:

Վերջինս նախ ասաց, որ Էդմոն Մարուքյանի գրառումը իրեն մի հին խորհրդային անեկդոտ հիշեցրեց մի վրացու մասին, ով հայտնի «Հրաշքների դաշտ» հեռուստախաղն էր խաղում և վերջում ասում է՝ խաղացի, բայց հարցը չհասկացա:

«Իրականության մեջ տպավորություն ունեմ, որ Էդմոն Մարուքյանը 1.5 ժամ դիտել է նախագահի հարցազրույցը, բայց չի հասկացել այն»,- ասաց Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ հարցազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը կարմիր թելով անց էր կացնում այն գաղափարը, որ բանակցությունների տրամաբանությունն իր օրոք կառուցվել է մեկ գերակա նպատակի ու կարմիր գծի վրա, որ՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և ինքը բանակցել է՝ գերակայություն տալով ոչ թե նրան, թե ինչ ենք վերադարձնելու, այլ, թե ինչ ենք ստանալու դրա դիմաց:

«Արդյո՞ք միտումնավոր է Էդմոն Մարուքյանը խեղաթյուրում նախագահի հարցազրույցը: Արդյո՞ք նա իրոք չի հասկացել, որ բանակցությունների տրամաբանությունը եղել է Արցախի կարգավիճակի երաշխավորման և միջազգային երաշխիքներ ստանալու հարցը: Կարծում եմ՝ մեծ ջանք պետք չէր գործադրել՝ հասկանալու համար, որ այս տեսակ բանակցություններով մենք ստանալու էինք Արցախի Հանրապետության կարգավիճակ կամ միջանկյալ կարգավիճակ, որը նրա «Դե ֆակտո +» կարգավիճակն էր լինելու՝ իր բազմաթիվ առավելություններով, և փաստացի, ինչպես նաև երեկ Ալիևն էր ասել, հայկական հավերժական տիրապետմամբ Քաշաթաղի և Քարվաճառի վրա, կամ ստանալու էինք Արցախի վերջնական կարգավիճակ՝ որպես անկախ պետություն: Իրոք, զարմանալի է, որ պարոն Մարուքյանի համար մի քանի ՀԷԿ-երը, որոնք մնալու էին այդ տարածքներում, ավելի կարևոր են, քան Արցախի Հանրապետության անվտանգության և վերջնական կարգավիճակի հարցերը»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Նա նշեց նաև, որ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյան կապիտուլյանտի համեմատ՝ ցանկացած վարչապետի թեկնածու կարող է ընդունելի լինել, բայց հարցը, այդուհանդերձ, իրեն մտահոգում է:

«Քաղաքականության ու աշխարհաքաղաքականության իմացության այս մակարդակո՞վ է Էդմոն Մարուքյանը հավակնում ՀՀ վարչապետի թեկնածու լինել: Չէի կարծում, որ երբևէ կարիք կլինի բացատրել ԱԺ ոչ իշխանական պատգամավորի, որ մինչև Արցախի հարցի վերջնական կարգավորումն Արցախի տարածքների զարգացման, տնտեսական առաջընթացի, աշխատատեղերի ապահովման, բյուջեի համալրման խնդիր պետք է լուծվեր։ Եվ տնտեսական խնդիրների լուծումը, այդ թվում՝ ազատագրված շրջաններում, հենց այդ նպատակն ունեին»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսկ նոյեմբերի 9-ին քանի՞ բալանոց «երկրաշարժով» ցնցվեց մեր հայրենիքը․ «Փաստ»

Հաջորդ գրառումը

Արցախի տարածքների դեօկուպացիան պետք է սկսվի Հայաստանի կառավարության շենքի դեօկուպացիայից․ Բենիամին Մաթևոսյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Զանգը հնչեց… հիմա հերթը հայ ընտրողինն է. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Նորություններ

«ՀայաՔվե»-ի անդամը դիմում է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման փաստի առնչությամբ

30/05/2026
Նորություններ

ՀՀ իշխանությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ներկայացրել են զգալի չափերի հարկային պահանջներ. «Հրապարակ»

30/05/2026
Նորություններ

Ամառն ուշանում է. ջերմաստիճանը կնվազի

30/05/2026
Հաջորդ գրառումը

Արցախի տարածքների դեօկուպացիան պետք է սկսվի Հայաստանի կառավարության շենքի դեօկուպացիայից․ Բենիամին Մաթևոսյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական