Երկուշաբթի, Հունիսի 16, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փորձագետների մեծ մասի մոտ այն տպավորությունն է, որ այս ողջ ընթացքում Փաշինյանը փորձել է ազատվել Արցախից կամ էլ այն մտցնել Ադրբեջանի կազմ, ինչին էլ հիմա ականատես ենք լինում․ Տարասով․ «Հրապարակ»

11/02/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրապարակը» զրուցել է ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հետ։

– Պարոն Տարասով, Ձեր գնահատմամբ, ինչո՞ւ, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը չգնաց արտահերթ ընտրությունների, թեպետ տևական ժամանակ հանդես էր գալիս այդ մա­սին ուղերձներով:

– Նրանից հետո, երբ պատերազմը տանուլ է տրված, միևնույն է, նրան դժվար է լինելու մնալ իշխանության ղեկին: Սա՝ մեկ, և երկու՝ որքան շատ մնա այս ռեժիմը, այնքան Հայաստա­նի համար վատ է լինելու: Եվ ևս մի բան. կան արտաքին քաղաքական խաղացողներ, որոնք շահագրգռված են, որ նա մնա: Ինչու, որովհետև նա կապիտուլյացիայի փաստաթղթի տակ է ստորագրել: Եթե հիմա Փաշինյանին հեռացնեն, նրանք հայտարարում են, որ եթե Փաշինյանը պետք է հեռանա, ապա միայն՝ սահմանադրական ճա­նապարհով: Հեղաշրջումն անընդունե­լի կլինի, ոչ լեգիտիմ կճանաչվի: Դե, Փաշինյանն ու ընկերներն Էլ կռվում են իշխանության համար: Այսքան բան: Սա լա՞վ է հայերի համար՝ չեմ կարծում: Առանց այն էլ ամեն ինչ տանուլ են տվել, տանուլ կտան նաև այն, ինչ մնացել է: Եվ նաև մտածում եմ՜ սրան դրդեց նաև Քոչարյանի հայտարարու­թյունը: Նա ասաց, չէ՞, որ մասնակցելու է ընտրություններին: Երևի սա էլ այդ հայտարարության արձագանքն էր:

– Չկա՞ր նման հաշվարկ:

– Գիտե՞ք, Մոսկվան այդքան ակտիվ չի միջամտում, քանի որ համարում ենք, որ սա ներքին հարց է: Գիտեք՝ այն բանից հետո, թե ինչ կատարվեց Արցախյան պատերազմի ժամանակ, հիմա հարցը, թե ով է Երևանում լի­նելու իշխանության ղեկին, արդեն հե­տագայի համար շատ բան չի փոխելու: Իհարկե, Քոչարյանն այն ֆիգուրներից է, որ Մոսկվայի հետ շատ լավ հարա­բերություններ ունի, բայց բանն այն է, որ հիմա նոր ֆորմատներ են ձևավորվել: Կա Մոսկվա-Երևան-Բաքու, կա Մոսկվա-Բաքու-Անկարա, շատ ֆորմատներ, ԵԱՀԿ ՄԽ-ն չի աշխա­տում, և ոչ ոք չգիտի՝ դա երբ կլինի: Եվ հետո, շատ բան տանուլ է տրված, և իրավաբանորեն՝ ռուսական խա­ղաղարար ուժերն Ադրբեջանի տարածքում են: Սա ԶՈՒ սահմանափակ կոնտինգենտ է: Եվ նորից պետք է ասեմ՝ Փաշինյանը չգնաց Արցախը ճանաչելուն: Շատ հարցեր, որոնց պա­տասխանները հայերն իրենք պետք է տան:

-Ո՞ր շրջանակներում են արտա­քին քաղաքական խաղացողնե­րը, որոնց մասին ասում եք՝ շա­հագրգռված չեն Փաշինյանի հեռա­ցումով:

-ԵԱՀԿ ՄԽ-ի տեսանկյունով, օրի­նակ, լիդերները՝ Փարիզը, Մոսկվան ու Վաշինգտոնը: Մեկ-մեկ Բաքուն է Փաշինյանին հայհոյում, ու հստակ է, որ նրանց հիմա անհրաժեշտ է պահպանել Փաշինյանին: Անկարան էլ հետաքրքրված չէ Փաշինյանի հե­ռացումով: Եվ ասեմ նաև, որ բոլորը հասկանում են, որ սա թույլ ռեժիմ է, ու որ այն Հայաստանի համար աղետ է: Ամենալավ տարբերակն այն կլի­ներ, որ իշխանափոխությունը լիներ սահմանադրական ճանապարհով՝ ընտրությունների միջոցով: Քանի որ եթե հիմա հանկարծ նրան գա­հընկեց անեն, կսկսեն մեղադրել, որ Ռուսաստանն առնչություններ ունի հե­ղաշրջմանը մասնակցած ուժերի հետ: Ոչ ոք իր վրա նման մեղադրանքներ չի ուզում վերցնել: Այնպես որ, հայերը հիմա իրենք իրենց հայեցողությանն են թողնված և ստիպված են լինե­լու ըմպել այդ դառնության գավաթը մինչև վերջ: Ինքներդ:

-Երևի տեղյակ եք Նիկոլ Փաշինյանի թիմի անդամ Անուշ Բեղլոյանի՝ «Շուշա» բառի ու հայտարա­րությունների մասին, թե կարևոր չէ՝ ով սկսեց պատերազմը, ում էին պատկանում այդ տարածքները: Գիտեք նաև, որ Հայաստանում այս հայտարարությունը մեկնաբանվում է որպես ևս մեկ ապացույց, որ իշխա­նության ներսում թուրք-ադրբեջանական գործակալներ են:

-Եթե օբյեկտիվորեն նայենք, Փա­շինյանը մինչ այս շատ է խոսել Ղարաբաղի մասին, իսկ երբ սկսվեց պա­տերազմը, նա շատ քիչ բան արեց այն պաշտպանելու համար: Տապալված դիվանագիտություն, եկավ հեղափո­խության դրոշներով, բայց Սարգսյանից շատ ավելի վատ դիվանագի­տություն տարավ: Տպավորություն էր, որ նա հանձնում էր Արցախը:

-Այսինքն՝ «պտուղներով է ճա­նաչվում ծառը»:

-Այո, պտուղներով: Ես հիմքեր չունեմ պնդելու, որ սա սցենար էր, ծրագիր, դավաճանություն, չեմ ուզում, որ ինձ այս խոսքերը վերագրվեն, բայց մեր փորձագետների մեծ մասի մոտ այն տպավորությունն է, որ այս ողջ ընթացքում Փաշինյանը փորձել է թո­թափվել Արցախից: Թոթափել, նետել: Իսկ ո՞ւմ նետել: Կամ չգնաց Արցախի անկախությունը ճանաչելուն: Կամ էլ այն մտցնել Ադրբեջանի կազմ, ինչին էլ, մասնավորապես, հիմա ականատես ենք լինում: Եվ հիմա էլ Արցախից մնացած մասի անվտանգության երաշխա­վորը Ռուսաստանն է, ոչ Հայաստանը: Առհասարակ, հիմա ի՞նչն է կապում Հայաստանն ու Արցախը:

-Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով, որ Քոչարյանից բացի՝ հիմա ձևավորվել են այլ ֆորմատներ: Նկատի ունեք՝ նրան այլընտրա՞նք:

-Ոչ, նկատի ունեմ Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման ֆորմատը: Առաջին ձևաչափը, որ կար՝ Մինսկի խումբը, հա: Բոլորը, բացի Ադրբեջանից, համամիտ էին, որ նա պետք է աշխատի: Այնտեղ մեկ կետ կա՝ Արցախի կարգավիճակի հարցը, բայց թե երբ այն կաշխատի, ոչ ոք չգիտի: Մոսկվա-Բաքու ձևաչափ. այն բանից հետո, երբ Փաշինյա­նի կառավարությունը հրաժարվեց Արցախը ճանաչելուց, իրավաբանո­րեն ռուս խաղաղապահները Ադրբե­ջանի տարածքում են՝ հանդիսանալով Արցախի հայության անվտանգության երաշխավորը: Նման ֆորմատում Ղա­րաբաղի, այնտեղի հայության կարգա­վիճակը կարելի է լուծել Մոսկվա-Բաքու երկկողմանի երկխոսության մակարդակում: Առանց Երևանի մասնակցության: Ահա թե որն է խնդիրը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

CNN. Թրամփի ու Փենսի հարաբերությունները չեն բարելավվել հունվարի 6-ից հետո

Հաջորդ գրառումը

Պետությունն ապրում է հետպատերազմյան իներցիայով, իսկ իշխանությունն առաջնորդվում է «այսօր էլ մնացինք իշխանության՝ լավ է» այսրոպեական սկզբունքով․ «168 ժամ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Իսրայելն, ըստ ամենայնի, ստրատեգիական խնդիրը ձախողելու է. Սուրեն Սուրենյանց

15/06/2025
Նորություններ

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմենն Աշոտյանն ուղիղ 2 տարի է անազատության մեջ է. Տիգրան Աբրահամյան

15/06/2025
Նորություններ

ՔՊ-ական նախկին թաղապետը կալանավորվել է

15/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Շիրակում քամին ծառել է արմատախիլ արել ու տապալել, հավկիթի մեծության կարկուտ է տեղացել. կարկտաամպրոպային ամպը մոտենում է Լոռու մարզին

14/06/2025
Հաջորդ գրառումը

Պետությունն ապրում է հետպատերազմյան իներցիայով, իսկ իշխանությունն առաջնորդվում է «այսօր էլ մնացինք իշխանության՝ լավ է» այսրոպեական սկզբունքով․ «168 ժամ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Իրան-իսրայելական պատերազմ. ի՞նչ է հայտնի մինչ այս պահը

15/06/2025

*Իրանը կիրակի երեկոյան հրթիռային նոր հարված է հասցրել Իսրայելին՝ որպես իր տարածքում Իսրայելի ագրեսիայի դեմ պատասխան գործողության մաս։ *Իրանական հրթիռները...

ԿարդալDetails

Իսրայելը վերացրեց Իրանի հատուկ ծառայությունների, ուժային կառույցների վերջին ղեկավարին՝ իր տեղակալի հետ. Վան Համբարձումյան

15/06/2025

Իսրայելն, ըստ ամենայնի, ստրատեգիական խնդիրը ձախողելու է. Սուրեն Սուրենյանց

15/06/2025

Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրության շենքը

15/06/2025

Արցախը կորցրել է ոչ միայն Հայաստանը և հայ ժողովուրդը, այլ նաև Իրանը և Իրանի ժողովուրդը. Սալար Սեյֆ

15/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական